Monday, May 30, 2011

Last flight

We were not together any more... Why did he leave me? Who knows? Maybe he found someone better, maybe he was bored, maybe it just had to be so. I was not the perfect type for him, but who said he was perfect for me?
When we are in love we consider our mate to be the best, but then I realized that Billy was almost the worst person to be my boyfriend- ugly, short, silly, with limited mind and humour, big-headed, self-centered, he couldn't even understand anything in clothes and design!!!
How foolish I had been...How could I bear his dumb conversations about latest HP Pavilion dv9 and the victory of Barcelona! Thanks God I was free then, I wanted everyone to know about my happiness, my liberty! I opened the window of my apartment, which was on the 6th floor and cried...
New life, new opportunities, new beginning... I imagined myself a bird...I rushed out of the window...I thought as if I was flying...though my flight was a short one...

Friday, May 27, 2011

Garbage Love

She never thought of having any serious relations with him, but later she fell in love....
Yes, Miss Rich fell in love with the binman Tom. Every morning she would drop the garbage herself  (What a shame for a young lady!!!) hoping to see his fair face and strong and dirty hands. She found everything attractive in him,  even his worn out clothes and his old groom with which he used to sweep her garden.
Тhe smell of the garbage made her heart beat faster, she blushed while passing near the bins, even when Tom was far away, Miss Rich had never had such a pure and real love...
Who would ever think that the daughter of one of the richest ministers of the region would find her happiness in the poor garbage collector Tom. She couldn't tell him about her feelings, he wouldn't even dare to notice her love! But unfortunately huge, modern tracks replaced ruman resources and after all Miss Rich married a local businessman and became Mrs. Multi-Rich, but her love remained among garbage bins- in strong and dirty hands...

Wednesday, May 25, 2011

Անվերնագիր

Ես երեկ քանդեցի իմ հինավուրց մատուռը,
Որտեղ ծնկաչոք քեզ էի խոնահվում,
Հանգչեց իմ վառած մոմերի հուրը,
Ու ես էլ Աստծոն չեմ հավատում:

Հուսով եմ վերջինս շատ չի նեղվի,
Որ նրա բանակը մեկով պակասեց,
Թող մեղր ուտի ու սփոփվի՝
Հիշելով ինչքան եմ աղոթել ես...

Համակերպվել եմ, որ հիմար եմ,
Ու դատարկ ինչպես դու էիր միշտ նշում,
Քեզանից հետո ես քնձռոտ անապատ եմ
Ու ծայրահեղ հիմարություն եմ դասավանդում:

Սիրում եմ ժամերով նայել առաստաղին՝
Անթարթ, անխոս ու ուշադիր,
Դու էլ էիր առաստաղի պես հարթ ու մակերեսային
Ու քո դատարկության մեջ ինձ մի՛ մեղադրիր,

Ո՛չ էլ ինձ վերագրիր բոլոր մեղքերդ,
Կարծես ես սատանու բաժին եմ,
Ես՝ որ չեմ կարող հաշվել բոլոր դիմակներդ,
Դու՝ որ արժանի չես նույնիսկ իմ դժոխքին:

Ուրեմն փաստորեն ինձնից հոգնե՞լ ես,
Ինչպես շունն է հոգնում կրծած ոսկորից
Ու հետո թաղում ոսկորը կեղտոտ ցեխի մեջ,
Ինչպես դու քո ձեռքերով թաղեցիր ինձ:

Ես երեկ վառեցի իմ կիսաքանդ մատուռը,
Ու էլ երբեք ստոր կուռքեր չեմ շինելու,
Մինչև սրտիցս չհանեն այն ժանգոտած, քոռ սուրը,
Որով շա՜տ դանդաղ,
Վայելելով իմ յուրաքանչյուր ա՜խ,
Ինձ սպանում ես դու...

Թող անիծվեն այն բոլոր համբույրները,
Որ ես նվիրեցի քո գիշատիչ շուրթերին,
Ասա՝ արդյո՞ք արժեն վաղանցիկ բերկրանքները,
Այս ծանրամարս տանջանքներին...

Thursday, May 19, 2011

Գիտե՞ս

Գիտե՞ս,
Երեկ անձրև էր,
Ձեռքի հետ քամի էլ կար,
Ու եթե չիմանայի, որ մարտի 20ն էր,
Կմտածեի աշուն է՝ հիմարաբար...


Գիտե՞ս,
Քամին ինձ տարավ գցեց մառախուղի մեջ,
Եվ հիմա պահմտոցի եմ խաղում ինքս ինձ հետ,
Ու եթե մշուշը չցրվի, կմնամ այստեղ հավետ,
Այս խավարում կկորեմ անհետ...


Գիտե՞ս,
Սրտիս տափաստանում մոլախոտ է աճել,
Ես էլ, ինչպես միշտ, մոռանում եմ ջրել,
Ու իմ սրտում մենակ մոլախոտն է դիմանում,
Չէ՞ որ իմ մեջ ցուրտ է, չոր ու միշտ աշուն...


Գիտե՞ս,
Ամպերը չեն սիրում, երբ իրենց մեջ սավառնում են,
Նրանք նեղվում են ու մեզ մեկ-մեկ գցում են,
Այդ պատճառով էլ ես ծանր նստել եմ հողի վրա,
ՈՒ էլ երբեք թևեր չեմ առնի ու երկինք չեմ բարձրանա...


Գիտե՞ս,
Այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է,
Մի օր ես էլ կանցնեմ կգնամ,
Բայց քամու հիշողության մեջ հավերժ կմնամ,
Որի սուլոցից մոլախոտերը շարժվում են,
Իսկ ամպերը՝ իջնում են,
Մշուշն էլ՝ ցրվում:


Ու դու դա գիտես...

Wednesday, May 18, 2011

Խորացար

Խորացար...
Էությանս ծովի մեջ անհետացար,
Ես՝ որ չունեմ ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ,
Ո՛չ նախաբան, ո՛չ ցանկ, ո՛չ էջ,
Իսկ դու էջանշան էիր փորձում դնել,
Իմ թափթփված թղթակույտի մեջ:

Եվ այժմ ե՞ս եմ մեղավոր, որ խեղդվեցիր,
Չէ՞ որ ասել եմ սահմանից հեռու չլողաս,
Ծովիս ալիները ներկվեցին կարմիր,
Ու հիմա զոհերիս ցուցակում կաս:

Ջրիմուռներս քեզ կշղթայեն,
Որ դիակդ ջրի վրա չլողա,
Մի՛ մտածիր, ես շատ խորը քեզ կթաղեմ,
Սրտիս ծովում ինչքան ուզես տեղ կա...

Ճայերը մահդ ազդարարեցին,
Որ շնաձկները հոգեհանգստիդ գան,
Դագաղի մեջ կոկիկ դրել եմ քո դին,
Հիշի՛ր ինձ, որպես քո հոգատար մարդասպան...

Ո՞վ է ասել...

Ո՞վ է ասել, որ իմ հոգում,
Դատարկություն է լոկ տիրում,
Պարզապես հոգիս է մթնել,
Իսկ դու անկարող ես տեսնել խավարում...
Բայց ես լույս չեմ էլ միացնում,
Սրտիս անտառի բուն է լո՜ւռ երգում,
Մի միայնակ մարդուկի մասին,
Որը մեջքով էր թեքվել արևին:
Ու ես չեմ ուզում, որ մեկն իմանա,
Որ դատարկությանս մեջ ինչ ասես կա,
Ո՞ւմ է պետք նկուղը իմ հին,
Երևի մենակ պառավ բվեճին...
Ու նույնիսկ եթե լամպը միանա,
Միևնույն է ոչինչ չես հասկանա,
Հոգուս քաոսը պիտի սովորես,
Բայց էդ հարցում դու կատարյալ բութ ես...

Sunday, May 15, 2011

ԵվրոՇոկոԹերապիա կամ թուղթուգիր մեր վրա

Չէի ցանկանա երկրորդ անգամ անդրադառնալ եվրատեսիլյան ծեծված թեմային, բայց ես իրոք ցնցված եմ, ոչ մի զգայարանիս երեկ չէի հավատում....
Երեկ առաջին անգամն էր, որ Եվրատեսիլը ինձ թվաց ահավոր անարդար ու ՍԱՐՔԱԾ մրցույթ(Նախորդ տարիներին միշտ համաձայն եմ եղել արդյունքների հետ): Հասկացե՛ք, բանը Ադրբեջանի հաղթելու մեջ չի, եղել ա, որ ես նույնիսկ մի անգամ հավանել եմ Թուրքիայի երգը (Ադրբեջանի երգի նկատմամբ տենց բան չի եղել, որովհետև իրանք միշտ, ըստ իս, շատ էժան երգեր են ներկայացնում): Սա փառահեղ վրիպում էր ողջ Եվրոպայի կողմից
Ախր, հասկանում եք, եթե ես երգը համարեի արժանի, էս բլոգը հաստատ չէի գրի, բայց դե պրիմիտիվ երգ, անհասկանալի արտաքինով սոլիստներ, НИЧЕГО ОСОБЕННОГО!!!
Ախր, ա՛յ Եվրոպա, լրիվ դիմակազերծվեցիր, ես չեմ էլ ուզում խորանալ ցանկալի արդյունքին հասնելու օգտագործված միջոցների մեջ, նախ, քանի որ հստակ բան չգիտեմ( ոչ ոք էլ չգիտի), երկրորդն էլ անիմաստ ա, քանի որ առանց էդ էլ ամեն ինչ բացահայտ ա: Բայց դե, գոնե էս տարի թարսի պես էսքան լավ երգեր չլինեին...Իմ հաշվարկներով Ադրբեջանը տասնյակի մեջ կլիներ, բայց 8-9-րդ տեղը, մի շարք փայլուն երգերից ու ելույթներից հետո:
Ինձ արդեն թվում ա, որ մենք երբեք էս հիմար մրցույթը չենք հաղթի, համենայն դեպս, մոտակա տասնամյակը: Երևի, ըստ Եվրոպայի, ո՛չ ի վիճակի ենք հավուր պատշաճի համերգ կազմակերպել մեր սահմաններում, ո՛չ էլ մեզ ձայն կտան: Համ էլ վերջիվերջո, արդար չի, մենք Մանկական Եվրատեսիլը հաղթեցինք, հերի՞ք չի մեզ, Ադրբեջանն էլ, որ շատ չնեղանա, թող էս հաղթի, նավթին մունաթ...Конфетку- нам, тортик- им)))
Հարգելի ընթերցողներ, նաև հիշեցնեմ, որ ինչ անում- չի անում էդ ժյուրին ա անում, եթե Հունաստանը մեզ տա 12 բալ, բայց ժյուրին ոչինչ տված չլինի, բնականաբար բալը կկիսվի, իսկ ժյուրին հայտնվեց Սիրուշոյից մի տարի հետո, մինչև էդ մենակ քվեարկությամբ էր, ինչը մեզ համար բնականաբար ավելի լավ էր...Ամեն երկրի ժյուրի ձայն չի տալիս նրանց, ովքեր մեծ հավանականություն ունեն հաղթելու, պարզ ա ինչի՞ Ֆրանսիան հայտնվեց չգիտեմ ուր...
Մի խոսքով, արդեն պետք չի զարմանալ, համենայն դեպս, մենք էս տարի լավ կոփվեցինք)))) Հաջորդ կարևորագույն հարցը- Մասնակցել թե՞ չմասնակցել: Ըստ իս, մասնակցել պետք է, իրենց գազանությունը հաշվի առնելով, պիտի մասնակիցը շա՜տ մեծ security ունենա ու մի էտքան էլ ռիսկ... Չնայած չեմ կարծում, որ Ադրբեջանը էնքան անմակարդակ գտնվի, որ համարձակվի մի բան անել, բայց մյուս կողմից՝ իրանք չանեն էլ ո՞վ անի...Մանավանդ, որ Եվրոպան իրանց շատ ա համակրում...

Օ՜ֆ-օ՜ֆ...

Wednesday, May 11, 2011

Եվրատեսիլյան BOOM!

И к чему эта суматоха?
Գիտեք, մի կողմից զարմանում եմ, մյուս կողմից էլ զայրանում եմ էս անիմաստ շուխուռի վրա: Հա, չանցանք, հետո՞: Սո՞ւգ ա, խայտառակությո՞ւն, ամո՞թ: Էն որ լավագույն պետությունները միշտ վերջին տեղերն են զբաղեցնում ու ընդհանրապես թքած ունեն էդ մրցույթի վրա ու չճանաչված նորաթուխ արտիստների են ուղարկում, էդ հե՜չ, բայց էն որ առաջին անգամ մենք եզրափակիչ չանցանք, վա՜յ, ոնց կլիներ...
Ճիշտն ասած հենց սկզբից էլ ես երգը ահավոր չհավանեցի, ոնց որ մանկապարտեզի հանդեսների երգերից լիներ, էն որ հեշտ լիներ բառերը ու տակը պրիմիտիվ պարել ստացվեր, բայց դե, եթե ժողովուրդը էդ ընտրեց ու բոլորի սրտով էր, հիմա դժգոհելու իմաստը ո՞րն ա: Վա՜յ, պատկերացնում եմ եթե Էմմին կամ տղաներից մեկը ընկներ բեմի վրա... հիմա միտինգ կանեինք ու Էմմին դիմավորելուց կքարկոծեինք: Ո՛չ Էմմին ա աչքիս լույսը, ո՛չ հայ շոու-բիզնեսի ֆանատկա եմ, ո՛չ էլ մոլեռանդորեն հետևում եմ Եվրատեսիլին, բայց ասածս էն ա, որ եթե մեկ այլ երկիր, ասենք Սան Մարինոն, ուղարկեր փողոցից բռնած մեկին ու գրավեր վերջին տեղը, մեկ ա իրանցից գոհ բոլորը կասեին մենք ամենալավն ենք, իսկ մենք առաջին տեղն էլ բռնենք, երևի ազգի հալալ կեսը կասի՝ ազնիվ չէր, լավ չերգեցինք, Մալթան ավելի լավն էր: Մենք մեզ ինչ ասես չենք ասում, ուր մնաց ուրիշ երկրները մեզ չխարազանեն, հակամարտության մեջ մտած երկրների մասին էլ չասեմ: YouTube-ի մեկնաբանությունները կարդում եմ ու դժվար ա միանշանակ ասել, ով ա ավելի շատ թուքումուր գրել- մենք՝ հայերս, թե ադրբեջանցիները: Մի տեսակ տխուր ա, մենք արտաքին թշնամի էլ չունենանք ինքներս մեզ կուտենք...Ափսոս ոչ մի ինքնաքննադատության մրցույթ չկա, թե չէ գոնե էդտեղ մենք միանշանակ միշտ առաջինը կլինեիք ու վերջապես ազգը գոհ կլինի (չնայած Մոնակոն ավելի լավն էր :D)
Բայց բեմադրությունը լավն էր, նորմալ երգեց, իսկ պարող խմբի մասին խոսքեր չունեմ, մենակ հանուն խմբի արժի նայել, Էմմին էլ լավ պարում էր:
Իսկ մեր Մեծն Քննադատող Մասսային ասեմ, որ բոլորս էլ քննադատելուց հիասքանչ ենք ու ամենակատարյալ մարդու վրա էլ ի վիճակի ենք 100 թերություն գտնել, բայց լավ կլինի էդ ամենը անենք մեզ հայելու մեջ նայելուց հետո, իսկ եթե նայելիս համոզված մնաք՝ որ դուք վերջն եք, մասնակցեք 2012-ի նախընտրական փուլին: Համեցե՛ք, մեր ազգը ձեզ պես տաղանդների պակասն իրոք զգում է...
Էս էլ կանցնի կգնա, դեռ բազմաթիվ Եվրատեսիլներ կան առջևում...

Sunday, May 8, 2011

Չուզողներիս կամ I love my haters ♥

Վերջերս Հիչկոկ շարքից մի հատ երազ տեսա՝ իմ սիրելի ընկերուհին ինձ սատկած կատու էր հանձնում: Չեմ նկարագրի երազիս սարսափելիության աստիճանը, մարդ ես, կարող ա հղի կանայք ու երեխաներ էլ են կարդում, բայց ասեմ, որ ամբողջ օրը էդ երազիս ազդեցության տակ էի` սիրտս խառնում էր, գլուխս էլ` ցավում:
Հետո երազներից գլուխ հանող մարդկանցից իմացա, որ տվյալ երազը նշանակում ա, որ ինձնից շատ են բամբասում...դե, ճիշտն ասած, նորություն չի ու երազը չի, որ դա պիտի բացահայտի, это факт! Բայց եթե դրա մասին ինձ նույնիսկ երազներս ու ենթագիտակցությունս ա հուշում, իրոք բամբասողներից պետք ա զգուշանալ, թե չէ շուտով հնարավոր ա սատկած կատուներ գլխիս շպրտեն:
Բայց գիտե՞ք ամենազարմանալին որն ա.... Ինձնից հավասարապես բամբասում են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչները: Բամբասել բառը, վերը նշված նախադասության մեջ, մեծ հաջողությամբ կարելի է փոխել տրաքվել բառի հետ: Հանճարեղ ա, որ ինձ ատող լիքը տղա կա (я польщена), բայց էն որ տղեն բամբասում ա էլ ավելի հանճարեղ ա....ոնց որ ասում էր իմ մաթեմատիկայի դասատու ընկեր Ալբերտյանը, որի շնորհիվ ես միայն հաշվել սովորեցի (и то медленно), ՝ մենակ սուրճն ա պակասում: Չնայած վերջինիս կարող ա փոխարինել արևածաղիկը, որը նույնպես շատ ակտուալ ա հայ բամբասկոտ երիտասարդության շրջանում: Մի քիչ առաջ կարդացի, որ բամբասելը շատ լավ է առողջությանը, ազատում է սթրեսից և թեթևացնում կյանքը: Համենայն դեպս, իմ կարծիքով, ամոթ ա, որ տղան բամբասում ա, չնայած կանացիությունը հայ տղամարդկանց շատ առումներով ա բնորոշ...Ցավալի ա:
Ինչի՞ են ինձնից շատ բամբասում...դժվար հարց ա, բայց ես ինձ էնքան շոյված եմ զգում: Չեմ ցանկանում ակնարկել կամ գովել ինքս ինձ, բայց երբ ձեր ոսկորները լվանում են, ուրեմն, you are a Very Important Person))) Ու վերջիվերջո, Դալին ասել ա- Спасибо моим врагам.Если бы не они,я бы не стал тем,кем я стал. Դուք ինձ դարձնում եք ավելի խելացի և ուժեղ: Շնորհակալ եմ, որ կաք, սիրում եմ ձեզ ♥♥♥

Tuesday, May 3, 2011

Ես ազա՞տ եմ

Իհարկե , ազատ եմ,-  միանգամից կասես դու: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ էլ ի ծնե օժտված է ազատությամբ: Բայց խոսքս ավելի խորն է գնում...Ու եթե ազատ ենք, արդյո՞ք լավ է որ ազատ ենք:
Բնականաբար, շատերը համոզված են, որոշ չափով, իրենց ազատության մեջ: Բայց առաջին հերթին ազատ մարդը լիովին անկախ է՝ դու անկա՞խ ես: Պատկերացրու քեզ մեն-մենակ ապրելուց կամ գոնե գոյատևելուց: Ես ինքս, չեմ կարող հայ երիտասարդությանը ազատ-անկախ պատկերացնել, քանի որ մեր մոտ ամեն ինչ ՇԱՅԿԵՔՈՎ ա: Չգիտես ինչի մեր մոտ մենակով ոչ մի բան չի ստացվում կամ էլ դուխ չկա, մենակով գնալ կռիվ, մենակով հարց լուծել, աղջիկները առաջին ժամադրությանը իրենց հետ անպայման ընկերուհի են տանում (գոնե մեկը հետս լինի), մարդ կա աղբ թափելու էլ մենակ չի կարողանում գնալ ու սուտ ա, որ վախենում են մանյակներից կամ ինչ-որ ֆոբիա ունեն, էդ ամենի պատճառը ընդամենը ինքնավստահության պակասն է: Երևի հենց դա էլ ա ֆոբիա, ինքդ քեզ որոշ սահմանափակումների մեջ դնես, քանի որ մտածում ես, որ շատ բաներ ինքդ չես կարող: 
Որ հիմա էս թեման ջրի երես եմ հանել, չի նշանակում, որ ազատ-անկախ Մանանեխն եմ: Ես էլ մեր հասարակության պարզ պատկերն եմ, չնայած մեծ դժվարություններով փորձում եմ ինքնուրույն լինել: Բայց փորձերս ապարդյուն են, հաշվի առնելով էն փաստը, որ ես ֆոբիա ունեմ հասարակական տրանսպորտից, չեմ կարող մենակ նստել, բայց էդ լրիվ առանձին թեմայա ու իրան մե՜ծ բլոգ ա հասնում, բայց միայն  խորը ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո:
Այնուհետև գալիս ա, էդքան տաղտկալի, մեծ ու հզոր՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ (ինքը հզոր հանրությունը): Գիտենք, որ դրա դեմ պայքարելն անիմաստ ա, մնում ա ընդունել կամ ինչպես շատերն են անում՝ թքած ունենալ: Էս դեպքում ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ինքս միշտ լսում եմ հասարակական կարծիքին ու ՈՐՈՇ ՉԱՓՈՎ հաշվի նստում: Բայց էն ստանդարտները, որ թելադրում ա հասարակությունը չեմ կարող ընդունել, քանի որ հենց դրանք են մասսայականացնում մեզ, անհատից սարքում ամբողջի մի մաս, առանց տարբերության: Մի խոսքով, հասարակության հետ զգույշ ա պետք լինել...
Տվյալ բլոգս նաև ոչ մի քաղաքական ու կրոնական ենթատեքստ չունի, քանի որ երկուսից էլ շա՜տ հեռու եմ, ու համոզված եմ, որ ամեն ինչի պատճառը մեր մեջ է, ոչ թե արտաքին ֆակտորների: Ազատությունը հենց մեր մեջ ա, մենք ենք ստեղծում, մարդ եթե անհատ չի, չի կարող ոչ մեկից պահանջել ազատություն - Рожденный ползать летать не может, չնայած չեմ ուզում ընդունել, որ մարդ կարող ա սահմանափակ լինի իր հնարավորությունների մեջ, դե ուրիշ շա՜տ տխուր թեմա ա, որը գուցե օրերից մի օր կշոշափվի...
Իսկ ազատության թեման չի կարող սպառվել, քանի դեռ մենք ինքներս մեզ սահմանափակենք...