Իհարկե , ազատ եմ,- միանգամից կասես դու: Չէ՞ որ յուրաքանչյուր մարդ էլ ի ծնե օժտված է ազատությամբ: Բայց խոսքս ավելի խորն է գնում...Ու եթե ազատ ենք, արդյո՞ք լավ է որ ազատ ենք:
Բնականաբար, շատերը համոզված են, որոշ չափով, իրենց ազատության մեջ: Բայց առաջին հերթին ազատ մարդը լիովին անկախ է՝ դու անկա՞խ ես: Պատկերացրու քեզ մեն-մենակ ապրելուց կամ գոնե գոյատևելուց: Ես ինքս, չեմ կարող հայ երիտասարդությանը ազատ-անկախ պատկերացնել, քանի որ մեր մոտ ամեն ինչ ՇԱՅԿԵՔՈՎ ա: Չգիտես ինչի մեր մոտ մենակով ոչ մի բան չի ստացվում կամ էլ դուխ չկա, մենակով գնալ կռիվ, մենակով հարց լուծել, աղջիկները առաջին ժամադրությանը իրենց հետ անպայման ընկերուհի են տանում (գոնե մեկը հետս լինի), մարդ կա աղբ թափելու էլ մենակ չի կարողանում գնալ ու սուտ ա, որ վախենում են մանյակներից կամ ինչ-որ ֆոբիա ունեն, էդ ամենի պատճառը ընդամենը ինքնավստահության պակասն է: Երևի հենց դա էլ ա ֆոբիա, ինքդ քեզ որոշ սահմանափակումների մեջ դնես, քանի որ մտածում ես, որ շատ բաներ ինքդ չես կարող:
Որ հիմա էս թեման ջրի երես եմ հանել, չի նշանակում, որ ազատ-անկախ Մանանեխն եմ: Ես էլ մեր հասարակության պարզ պատկերն եմ, չնայած մեծ դժվարություններով փորձում եմ ինքնուրույն լինել: Բայց փորձերս ապարդյուն են, հաշվի առնելով էն փաստը, որ ես ֆոբիա ունեմ հասարակական տրանսպորտից, չեմ կարող մենակ նստել, բայց էդ լրիվ առանձին թեմայա ու իրան մե՜ծ բլոգ ա հասնում, բայց միայն խորը ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո:
Այնուհետև գալիս ա, էդքան տաղտկալի, մեծ ու հզոր՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ (ինքը հզոր հանրությունը): Գիտենք, որ դրա դեմ պայքարելն անիմաստ ա, մնում ա ընդունել կամ ինչպես շատերն են անում՝ թքած ունենալ: Էս դեպքում ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ ինքս միշտ լսում եմ հասարակական կարծիքին ու ՈՐՈՇ ՉԱՓՈՎ հաշվի նստում: Բայց էն ստանդարտները, որ թելադրում ա հասարակությունը չեմ կարող ընդունել, քանի որ հենց դրանք են մասսայականացնում մեզ, անհատից սարքում ամբողջի մի մաս, առանց տարբերության: Մի խոսքով, հասարակության հետ զգույշ ա պետք լինել...
Տվյալ բլոգս նաև ոչ մի քաղաքական ու կրոնական ենթատեքստ չունի, քանի որ երկուսից էլ շա՜տ հեռու եմ, ու համոզված եմ, որ ամեն ինչի պատճառը մեր մեջ է, ոչ թե արտաքին ֆակտորների: Ազատությունը հենց մեր մեջ ա, մենք ենք ստեղծում, մարդ եթե անհատ չի, չի կարող ոչ մեկից պահանջել ազատություն - Рожденный ползать летать не может, չնայած չեմ ուզում ընդունել, որ մարդ կարող ա սահմանափակ լինի իր հնարավորությունների մեջ, դե ուրիշ շա՜տ տխուր թեմա ա, որը գուցե օրերից մի օր կշոշափվի...
Իսկ ազատության թեման չի կարող սպառվել, քանի դեռ մենք ինքներս մեզ սահմանափակենք...

No comments:
Post a Comment