Քիչ անհանգիստ ու սթրեսներով լի է մեր
ամենօրյա կյանքը, մի հատ էլ կողքից ահասարսուռ նորություններ են տարածվել աշխարհի վերջի մասին: Եթե չեք մոռացել մայիսին մեր կյանքը իր գուշակություններով կերավ կիսախելառ Հարոլդ Քեմփլինգը (չնայած ի՜նչ կիսախելառ), որը Աստվածաշնչյան ուսումնասիրություններից ու բազում գումարում-հանումներից հետո որոշեց, որ Մայիսը աշխարհի վերջի համար շատ հարմար ամիս է: Բայց, բարեբախտաբար, մեր աստվածավախ Հարոլդի հաշվարկները սխալ էին և մենք դեռևս շնչում ենք, սակայն փոքր-ինչ անհանգիստ, քանի որ առջևում մեզ սպասվում են նորանոր «աշխարհի վերջեր»: Ինտերնետում նույնիսկ հերթականությամբ են դրանք նշված: Եթե մի «աշխարհի վերջը» ձեր վերջը չտվեց, ապա հոգ չէ, հաջորդը անպայման կլրացնի նախորդի բացթողումը:Ժամանակի ընթացքում երևի նաև կընդունվեն անհատական պատվերներ՝ «Ո՞ր աշխարհի վերջին դուք կցանկանայիք մահանալ»: Ամենամոտ աշխարհի վերջը ըստ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի մեզ սպասվում է 2012 թվ-ի սեպտեմբերի 22-ին՝ արեգակի էլեկտրոմագնիսական պայթյունի արդյունքում: Ամենահայտնի աշխարհի վերջը մայաների օրացույցինն է(ինչպես կատակում են շատերը՝ WHEN THIS CALENDAR ENDS.... SO DO YOU!), որ տեղի է ունենալու 2012 թվ-ի դեկտեմբերի 21: Բացատրությունը շատ խառն է՝ արևի հինգերորդ ցիկլից հետո երկիրը, Մարսը, Յուպիտերը ու Սատուրնը մի գծի վրա կկանգնեն, որի մեջտեղում կգտնվի արևը, որի էներգիայի հոսքին էլ չի դիմանա Երկիր մոլորակը: Շումերները նույնպես ետ չեն մնացել ու գուշակում են, որ Երկրի կողքով անցնող Նիբիրու մոլորակը մի շարք փոփոխություններ կառաջացնի երկրի բիոմագնիսական դաշտում և ջրի հսկայական քանակի բարձրացման արդյունքում ողջ մարդկությունը կվերանա՝ ահա և շումերների աշխարհի վերջը: 2013թվ-ի համար «բարեխոսել է» հոլանդացի աստրոֆիզիկոս Պիրս վան դե Մեերը: Վերջինս հակված է արևի պայթյունի տարբերակին: 2014 թ-ն արդեն վաղուց «ռեզեռվ է արել» նորից աստրոֆիզիկոս ռուսաստանաբնակ Խաբիբուլլ Աբդուսամատովը (եթե ես սենց անուն ազգանուն ունենայի, կգուշակեի, որ աշխարհի վերջը շուտ գա): Խաբիբուլլը կարծում է, որ սույն թվականին նոր սառցե շրջանն է սկսելու, որն էլ կհանգեցնի աշխարհի վերջին: Ըստ Վանգայի քիմիական պատերազմի արդյունքում 2014-ին մարդկությունը կտառապի մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև՝ մաշկի քաղցկեղով: Ամերիկացի գիտնական Ջեյմս Հանսենը ենթադրում է, որ 2016-ին կհալչեն սառցաբեկորները ու ցամաքի մեծ մասը ջրի տակ կանցնի (էստեղ առաջ ա գալիս հայերի մխիթարանքը, որ մենք բարձր են՝ կփրկվենք): Ու ի՞նչ գուշակություն առանց Նոստրադամուսի: Ըստ վերջինիս աշխարհի վերջը կգա 2018-ին ատոմային պատերազմի պատճառով:
Ինչպես ասում են խավարասերներին, հրեաներին ու հայերին ոչ մի վտանգ չի սպառնում:
Նաև չմոռանամ հիշեցնել իմ շիկահեր ընթերցողներին, որ աշխարհի վերջից ուղիղ մի շաբաթ առաջ բոլոր խանութներում մե՜ծ զեղչեր են սպասվում:

No comments:
Post a Comment