Ես երեկ քանդեցի իմ հինավուրց մատուռը,
Որտեղ ծնկաչոք քեզ էի խոնահվում,
Հանգչեց իմ վառած մոմերի հուրը,
Ու ես էլ Աստծոն չեմ հավատում:
Հուսով եմ վերջինս շատ չի նեղվի,
Որ նրա բանակը մեկով պակասեց,
Թող մեղր ուտի ու սփոփվի՝
Հիշելով ինչքան եմ աղոթել ես...
Համակերպվել եմ, որ հիմար եմ,
Ու դատարկ ինչպես դու էիր միշտ նշում,
Քեզանից հետո ես քնձռոտ անապատ եմ
Ու ծայրահեղ հիմարություն եմ դասավանդում:
Սիրում եմ ժամերով նայել առաստաղին՝
Անթարթ, անխոս ու ուշադիր,
Դու էլ էիր առաստաղի պես հարթ ու մակերեսային
Ու քո դատարկության մեջ ինձ մի՛ մեղադրիր,
Ո՛չ էլ ինձ վերագրիր բոլոր մեղքերդ,
Կարծես ես սատանու բաժին եմ,
Ես՝ որ չեմ կարող հաշվել բոլոր դիմակներդ,
Դու՝ որ արժանի չես նույնիսկ իմ դժոխքին:
Ուրեմն փաստորեն ինձնից հոգնե՞լ ես,
Ինչպես շունն է հոգնում կրծած ոսկորից
Ու հետո թաղում ոսկորը կեղտոտ ցեխի մեջ,
Ինչպես դու քո ձեռքերով թաղեցիր ինձ:
Ես երեկ վառեցի իմ կիսաքանդ մատուռը,
Ու էլ երբեք ստոր կուռքեր չեմ շինելու,
Մինչև սրտիցս չհանեն այն ժանգոտած, քոռ սուրը,
Որով շա՜տ դանդաղ,
Վայելելով իմ յուրաքանչյուր ա՜խ,
Ինձ սպանում ես դու...
Թող անիծվեն այն բոլոր համբույրները,
Որ ես նվիրեցի քո գիշատիչ շուրթերին,
Ասա՝ արդյո՞ք արժեն վաղանցիկ բերկրանքները,
Այս ծանրամարս տանջանքներին...
Որտեղ ծնկաչոք քեզ էի խոնահվում,
Հանգչեց իմ վառած մոմերի հուրը,
Ու ես էլ Աստծոն չեմ հավատում:
Հուսով եմ վերջինս շատ չի նեղվի,
Որ նրա բանակը մեկով պակասեց,
Թող մեղր ուտի ու սփոփվի՝
Հիշելով ինչքան եմ աղոթել ես...
Համակերպվել եմ, որ հիմար եմ,
Ու դատարկ ինչպես դու էիր միշտ նշում,
Քեզանից հետո ես քնձռոտ անապատ եմ
Ու ծայրահեղ հիմարություն եմ դասավանդում:
Սիրում եմ ժամերով նայել առաստաղին՝
Անթարթ, անխոս ու ուշադիր,
Դու էլ էիր առաստաղի պես հարթ ու մակերեսային
Ու քո դատարկության մեջ ինձ մի՛ մեղադրիր,
Ո՛չ էլ ինձ վերագրիր բոլոր մեղքերդ,
Կարծես ես սատանու բաժին եմ,
Ես՝ որ չեմ կարող հաշվել բոլոր դիմակներդ,
Դու՝ որ արժանի չես նույնիսկ իմ դժոխքին:
Ուրեմն փաստորեն ինձնից հոգնե՞լ ես,
Ինչպես շունն է հոգնում կրծած ոսկորից
Ու հետո թաղում ոսկորը կեղտոտ ցեխի մեջ,
Ինչպես դու քո ձեռքերով թաղեցիր ինձ:
Ես երեկ վառեցի իմ կիսաքանդ մատուռը,
Ու էլ երբեք ստոր կուռքեր չեմ շինելու,
Մինչև սրտիցս չհանեն այն ժանգոտած, քոռ սուրը,
Որով շա՜տ դանդաղ,
Վայելելով իմ յուրաքանչյուր ա՜խ,
Ինձ սպանում ես դու...
Թող անիծվեն այն բոլոր համբույրները,
Որ ես նվիրեցի քո գիշատիչ շուրթերին,
Ասա՝ արդյո՞ք արժեն վաղանցիկ բերկրանքները,
Այս ծանրամարս տանջանքներին...
No comments:
Post a Comment