Wednesday, May 18, 2011

Ո՞վ է ասել...

Ո՞վ է ասել, որ իմ հոգում,
Դատարկություն է լոկ տիրում,
Պարզապես հոգիս է մթնել,
Իսկ դու անկարող ես տեսնել խավարում...
Բայց ես լույս չեմ էլ միացնում,
Սրտիս անտառի բուն է լո՜ւռ երգում,
Մի միայնակ մարդուկի մասին,
Որը մեջքով էր թեքվել արևին:
Ու ես չեմ ուզում, որ մեկն իմանա,
Որ դատարկությանս մեջ ինչ ասես կա,
Ո՞ւմ է պետք նկուղը իմ հին,
Երևի մենակ պառավ բվեճին...
Ու նույնիսկ եթե լամպը միանա,
Միևնույն է ոչինչ չես հասկանա,
Հոգուս քաոսը պիտի սովորես,
Բայց էդ հարցում դու կատարյալ բութ ես...

No comments:

Post a Comment