Tuesday, June 14, 2011

Օրը ցերեկով՝ մառազմ հաղորդում

Ինչքան շա՜տ են տափակ հաղորդումները...Չնայած երևի ավելի ճիշտ կլինի ասել ինչքան քիչ են լավ հաղորդումները: Լավ հաղորդում ասելով՝ նկատի ունեմ նրանք, որոնք նայելուց հետո մի բան մեջդ կավելանա, մի բան կսովորես, թեկուզ աննշան: Չեմ ասում նստես ամբողջ օրը discovery կամ ինտելեկտուալ հաղորդումներ նայես, բայց դե ես նստելով հեռուստացույցի մոտ ենթարկվում եմ մի շատ հետաքրքիր գիպնոզի: Օրինակ երեկ մի ժամ լռվել էի «Արի ամուսնանանք»-ի վրա, էն կարգի էր տարել, որ ինձ կանչում էին չէի լսում: Պատճառը ոչ թե լիաթոք ծիծաղն էր, այլ շոկը: Մի տեսակ հավատս չի գալիս, որ էնտեղ ամեն ինչ լուրջ է: Որոշել եմ ավելի ուշադիր հետևել էդ հաղորդմանը և մանրամասն բլոգ գրեմ:
Ւսկ իմ առավոտյան գիպնոզը ապահովող մյուս հաղորդումը՝ «Օրը ցերեկովն» է: Հավատարիմ հեռուստադիտող ինձ չեմ կարող համարել, քանի որ երբեմն նյարդերս տեղի են տալիս, բայց երբ հաղորդման հյուրն էր Նանան, անգամ աչքս չէի կարող կտրել: Նանան, ըստ իս, էդ հաղորդման SUPERSTAR-ն ա, նախ բավականին հաճախ ա հյուրընկալվում, երկրորդն էլ դուք լսեք ոնց են աստվածացնում մեր ռաբիզների թագուհուն զանգահարողները: In other words NANA IS THE BEST: Դե մի հաղորդման մշտական հյուրը, որ Նանան լինի՝ ես էլ ինչ գրեմ: Նաև նմանացնում եմ Դինային ու Նանային, լրիվ նույն խմորից ոնց որ լինեն, շատերը նույնիսկ ասում են, որ քույրեր են: Բայց զգո՞ւմ եք ինչ գունեղ, պսպղուն, շքեղ, թիթիզ, ճաշակով հաղորդում ա...
Դինոչկան ասող-խոսող, ճարտար լեզվով, ճտպտան ա, ունի անթիվ-անհամար վառ, անհասկանալի ծագման (խիստ տատանվում եմ Ֆիրդուսի ու Մալաթիայի միջև, պիտի անձամբ այցելեմ, որ կողմնորոշվեմ) հագուստով, ոչ պակաս աչք ծակող բիժուտերիայով, որը շատ լավ գնում է տաղավարի ծաղկանախշ գունավոր պատերի հետ: Какая идиллия!!! Բացի ռաբիզ աշխարհի ներկայացուցիչներից հաղորդման պատվավոր հյուր են դառնում շատ անհասկանալի մարդիկ՝ մի հատ թմբլիկ աղջիկ, որը պարուհի էր ու ձեռքի հետ էլ Միսս չգիտեմ ինչ ու որի պապան հաստատ լիքը փող էր տվել, որ իրա պուճուրին ծելեվիզրով ցույց տան (ջա՜ն Դինոչկաս նոր շորեր կառնի): Էն օրը տեսա պարուհի Լարիսային, հազիվ ճանաչեցի էնքան էր քսվել, կոնկրետ չեմ հիշում սվարովսկիապատ տարազով գեղեցկուհին քանի տարեկան ա, բայց ինձնից մի քանի տարով փոքր ա ու ամուսնյակը իրեն հարկավ չի արգելում պարել(17-18-ում ա ամուսնացել?):
Տաղավարում մեկ-մեկ նաև առկայծում են ռեստորանային երգիչներ, նույն ոճի երաժիշտներ (մաքսիմում սինթեզատոր), պարուհիներ ու ինչպես արդեն նշեցի անհասկանալի մասսա: 
Զանգահարող հեռուստադիտողները այդ հաղորդմանը միշտ մաղթում են անխափան եթեր, բայց էլ ի՞նչ եթերի մասին ա խոսքը, եթե տեղով խափանված ա իր անմակարդակությամբ ու  ճաշակի բացարձակ բացակայությամբ: Ճիշտ են ասում էլի, ավելի լավ չէ՞ր Երևանը փակվեր ԱԼՄ-ի տեղը, ամբողջ օրը կամ վաճառվող մեքենաներ են, կամ անճաշակ երգեր տակը՝ վազող տողով ծանոթանալ ցանկացողների համարներով, կամ էլ գովազդ (նույնիսկ գովազդն ա էս ալիքում անճաշակ): Կարապետիչն էլ էսքան չէր նեղվի...

No comments:

Post a Comment