Sunday, May 15, 2011

ԵվրոՇոկոԹերապիա կամ թուղթուգիր մեր վրա

Չէի ցանկանա երկրորդ անգամ անդրադառնալ եվրատեսիլյան ծեծված թեմային, բայց ես իրոք ցնցված եմ, ոչ մի զգայարանիս երեկ չէի հավատում....
Երեկ առաջին անգամն էր, որ Եվրատեսիլը ինձ թվաց ահավոր անարդար ու ՍԱՐՔԱԾ մրցույթ(Նախորդ տարիներին միշտ համաձայն եմ եղել արդյունքների հետ): Հասկացե՛ք, բանը Ադրբեջանի հաղթելու մեջ չի, եղել ա, որ ես նույնիսկ մի անգամ հավանել եմ Թուրքիայի երգը (Ադրբեջանի երգի նկատմամբ տենց բան չի եղել, որովհետև իրանք միշտ, ըստ իս, շատ էժան երգեր են ներկայացնում): Սա փառահեղ վրիպում էր ողջ Եվրոպայի կողմից
Ախր, հասկանում եք, եթե ես երգը համարեի արժանի, էս բլոգը հաստատ չէի գրի, բայց դե պրիմիտիվ երգ, անհասկանալի արտաքինով սոլիստներ, НИЧЕГО ОСОБЕННОГО!!!
Ախր, ա՛յ Եվրոպա, լրիվ դիմակազերծվեցիր, ես չեմ էլ ուզում խորանալ ցանկալի արդյունքին հասնելու օգտագործված միջոցների մեջ, նախ, քանի որ հստակ բան չգիտեմ( ոչ ոք էլ չգիտի), երկրորդն էլ անիմաստ ա, քանի որ առանց էդ էլ ամեն ինչ բացահայտ ա: Բայց դե, գոնե էս տարի թարսի պես էսքան լավ երգեր չլինեին...Իմ հաշվարկներով Ադրբեջանը տասնյակի մեջ կլիներ, բայց 8-9-րդ տեղը, մի շարք փայլուն երգերից ու ելույթներից հետո:
Ինձ արդեն թվում ա, որ մենք երբեք էս հիմար մրցույթը չենք հաղթի, համենայն դեպս, մոտակա տասնամյակը: Երևի, ըստ Եվրոպայի, ո՛չ ի վիճակի ենք հավուր պատշաճի համերգ կազմակերպել մեր սահմաններում, ո՛չ էլ մեզ ձայն կտան: Համ էլ վերջիվերջո, արդար չի, մենք Մանկական Եվրատեսիլը հաղթեցինք, հերի՞ք չի մեզ, Ադրբեջանն էլ, որ շատ չնեղանա, թող էս հաղթի, նավթին մունաթ...Конфетку- нам, тортик- им)))
Հարգելի ընթերցողներ, նաև հիշեցնեմ, որ ինչ անում- չի անում էդ ժյուրին ա անում, եթե Հունաստանը մեզ տա 12 բալ, բայց ժյուրին ոչինչ տված չլինի, բնականաբար բալը կկիսվի, իսկ ժյուրին հայտնվեց Սիրուշոյից մի տարի հետո, մինչև էդ մենակ քվեարկությամբ էր, ինչը մեզ համար բնականաբար ավելի լավ էր...Ամեն երկրի ժյուրի ձայն չի տալիս նրանց, ովքեր մեծ հավանականություն ունեն հաղթելու, պարզ ա ինչի՞ Ֆրանսիան հայտնվեց չգիտեմ ուր...
Մի խոսքով, արդեն պետք չի զարմանալ, համենայն դեպս, մենք էս տարի լավ կոփվեցինք)))) Հաջորդ կարևորագույն հարցը- Մասնակցել թե՞ չմասնակցել: Ըստ իս, մասնակցել պետք է, իրենց գազանությունը հաշվի առնելով, պիտի մասնակիցը շա՜տ մեծ security ունենա ու մի էտքան էլ ռիսկ... Չնայած չեմ կարծում, որ Ադրբեջանը էնքան անմակարդակ գտնվի, որ համարձակվի մի բան անել, բայց մյուս կողմից՝ իրանք չանեն էլ ո՞վ անի...Մանավանդ, որ Եվրոպան իրանց շատ ա համակրում...

Օ՜ֆ-օ՜ֆ...

No comments:

Post a Comment