И к чему эта суматоха?
Գիտեք, մի կողմից զարմանում եմ, մյուս կողմից էլ զայրանում եմ էս անիմաստ շուխուռի վրա: Հա, չանցանք, հետո՞: Սո՞ւգ ա, խայտառակությո՞ւն, ամո՞թ: Էն որ լավագույն պետությունները միշտ վերջին տեղերն են զբաղեցնում ու ընդհանրապես թքած ունեն էդ մրցույթի վրա ու չճանաչված նորաթուխ արտիստների են ուղարկում, էդ հե՜չ, բայց էն որ առաջին անգամ մենք եզրափակիչ չանցանք, վա՜յ, ոնց կլիներ...Ճիշտն ասած հենց սկզբից էլ ես երգը ահավոր չհավանեցի, ոնց որ մանկապարտեզի հանդեսների երգերից լիներ, էն որ հեշտ լիներ բառերը ու տակը պրիմիտիվ պարել ստացվեր, բայց դե, եթե ժողովուրդը էդ ընտրեց ու բոլորի սրտով էր, հիմա դժգոհելու իմաստը ո՞րն ա: Վա՜յ, պատկերացնում եմ եթե Էմմին կամ տղաներից մեկը ընկներ բեմի վրա... հիմա միտինգ կանեինք ու Էմմին դիմավորելուց կքարկոծեինք: Ո՛չ Էմմին ա աչքիս լույսը, ո՛չ հայ շոու-բիզնեսի ֆանատկա եմ, ո՛չ էլ մոլեռանդորեն հետևում եմ Եվրատեսիլին, բայց ասածս էն ա, որ եթե մեկ այլ երկիր, ասենք Սան Մարինոն, ուղարկեր փողոցից բռնած մեկին ու գրավեր վերջին տեղը, մեկ ա իրանցից գոհ բոլորը կասեին մենք ամենալավն ենք, իսկ մենք առաջին տեղն էլ բռնենք, երևի ազգի հալալ կեսը կասի՝ ազնիվ չէր, լավ չերգեցինք, Մալթան ավելի լավն էր: Մենք մեզ ինչ ասես չենք ասում, ուր մնաց ուրիշ երկրները մեզ չխարազանեն, հակամարտության մեջ մտած երկրների մասին էլ չասեմ: YouTube-ի մեկնաբանությունները կարդում եմ ու դժվար ա միանշանակ ասել, ով ա ավելի շատ թուքումուր գրել- մենք՝ հայերս, թե ադրբեջանցիները: Մի տեսակ տխուր ա, մենք արտաքին թշնամի էլ չունենանք ինքներս մեզ կուտենք...Ափսոս ոչ մի ինքնաքննադատության մրցույթ չկա, թե չէ գոնե էդտեղ մենք միանշանակ միշտ առաջինը կլինեիք ու վերջապես ազգը գոհ կլինի (չնայած Մոնակոն ավելի լավն էր :D)
Բայց բեմադրությունը լավն էր, նորմալ երգեց, իսկ պարող խմբի մասին խոսքեր չունեմ, մենակ հանուն խմբի արժի նայել, Էմմին էլ լավ պարում էր:
Իսկ մեր Մեծն Քննադատող Մասսային ասեմ, որ բոլորս էլ քննադատելուց հիասքանչ ենք ու ամենակատարյալ մարդու վրա էլ ի վիճակի ենք 100 թերություն գտնել, բայց լավ կլինի էդ ամենը անենք մեզ հայելու մեջ նայելուց հետո, իսկ եթե նայելիս համոզված մնաք՝ որ դուք վերջն եք, մասնակցեք 2012-ի նախընտրական փուլին: Համեցե՛ք, մեր ազգը ձեզ պես տաղանդների պակասն իրոք զգում է...
Էս էլ կանցնի կգնա, դեռ բազմաթիվ Եվրատեսիլներ կան առջևում...
և այդ բազմաթիվ Եվրատեսիլների հետ առջևում դեռ կան նաև կրկնակի չափով քննադատություններ..... այ միայն դրանից խուսափելու համար արժե հրաժարվել այս մրցույթից: :D
ReplyDeleteՆույնիսկ այս մրցույթից հրաժարվելը քննադատությունների տեղիք կտա, կես ազգը կցանկանա հրաժարվել, մյուս կեսը կբոյկոտի....с нами не соскучишься)))
ReplyDeleteՅա՜, բա ոնց կլինի հետ մնանք...Էդ էլ կա :D
ReplyDeleteէտ էլ կա...
ReplyDeleteբայց ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ մրցույթի ավարտից հետո արդեն խոսում են ոչ թե Էմմիից, այլ նրանից, թե հաջորդ տարի ով ա ռիսկ անելու գնա: :D
Isk es tarva Evrotesili commentner chunes Mananex jan??
ReplyDeletekporcem adrbejani evratesili masin grem Tatev jan
ReplyDelete