Հիշում եմ, մի քանի տարի առաջ, երբ դեռ հոգով-սրտով ամպերում էի ինչ-որ մի տեղից լսեցի, որ մարդիկ բաժանվում են երեք խմբի՝ ռոմանտիկներ, ռեալիստներ ու քննադատներ: Բնականաբար, 15ամյա աղջկա համար, ռեալիստները տախտակ, տհաս մարդիկ էին, քննադատները ՝ կոմպլեքսավորված բիձուկներ(ժամանակի հետ գնալով քննադատելու համար լեզուն բացվում ա) ու միայն ռոմանտիկներն էին կատարյալ, բարի, ազնիվ անհատներ:
Բայց հիմա, երբ նայում եմ քսանամյա հարթակից, ո՞ւմ ա պետք... երազել, սավառնել, չէ՞ որ ի վերջո ընկնել կա...
Որոշեցի մի քիչ ուսումնասիրել ռոմանտիզմը, իհարկե, ոչ որպես գրական ուղղություն(վերջինը Դավթյանի թեթև ձեռքով անցել ենք) ու պարզեցի, որ ռոմանտիկների համարյա մեծ մասը, կյանքի ծանր հարվածների հետևանքով դառնում ա, ուշադրություն....՝ ՑԻՆԻԿ... բա ամոթ չի՞:
Ռոմանտիկներին բնորոշ ա ամեն ինչ իդեալականացնել, շատ երազել, բա գործե՞լ, որտե՞ղ են գործողությունները...հա ինչքա՞ն երազենք, երազում են դեռատի օրիորդները Արամեի մասին, բայց եթե մարդը քսանն անց ա ու բաց ճակատով ասում ա՝ ես ռոմանտիկ եմ, ու հլը մի բան էլ հպարտանում ա դրանով, ես սկսում եմ քաշվել էդ մարդուց, որովհետև դժվար ա էլի ռոմանտիկներին էս ՌԵԱԼ աշխարհում:
Գիտեք, պետք չի անտեսել նաև սեռերի հոգեբանությունը, վերջիվերջո մեծ տարբերություն կա կանանց ու տղամարդկանց աշխարհայացքի մեջ: Ո՞վ է ավելի ահավոր կին թե՞ տղամարդ ռոմանտիկը... Ճիշտն ասած բոլորին թվում է, որ ռոմանտիզմը բնորոշ ա կանանց, բայց ես էդքան էլ համաձայն չեմ, կանայք լուրջ հարցերին շատ էլ ռեալ են նայում, բայց իրենց դնում են ռոմանտիկի տեղ, այլ կերպ ասած շատ հաճախ՝ էշի տեղ, որը համաձայնվեք, որ շատ հարմար ա խնդիրներից ու դիսկուսիաներից խուսափելու համար: Իսկ տղամարդիկ էդքան խորամանկ չեն առօրյա հարցերում ու լավ էլ ռեալիստ են, բայց հոգու խորքո՜ւմ...էհ ДУША ПОЭТА...!
Մի հատ խառը կծիկ ստացվեց, սակայն հաշվի առնելով հոգեբանության քարկապ լինելը, նորմալ ա, բայց դե քանի որ հաստատ ոչ մի բան չկա, խիստ մի դատեք իմ դատողությունները:
Սիրով ձեր՝ ռեալիզմին ձգտող, բայց երբեմն ռոմանտիկայի մեջ տվայտվող
ՄԱՆԱՆԵԽ

Mananex jan du verjnes ernek qo havesin u energiayin !!!!!!!!!!!!!!!!11
ReplyDelete