Thursday, May 19, 2011

Գիտե՞ս

Գիտե՞ս,
Երեկ անձրև էր,
Ձեռքի հետ քամի էլ կար,
Ու եթե չիմանայի, որ մարտի 20ն էր,
Կմտածեի աշուն է՝ հիմարաբար...


Գիտե՞ս,
Քամին ինձ տարավ գցեց մառախուղի մեջ,
Եվ հիմա պահմտոցի եմ խաղում ինքս ինձ հետ,
Ու եթե մշուշը չցրվի, կմնամ այստեղ հավետ,
Այս խավարում կկորեմ անհետ...


Գիտե՞ս,
Սրտիս տափաստանում մոլախոտ է աճել,
Ես էլ, ինչպես միշտ, մոռանում եմ ջրել,
Ու իմ սրտում մենակ մոլախոտն է դիմանում,
Չէ՞ որ իմ մեջ ցուրտ է, չոր ու միշտ աշուն...


Գիտե՞ս,
Ամպերը չեն սիրում, երբ իրենց մեջ սավառնում են,
Նրանք նեղվում են ու մեզ մեկ-մեկ գցում են,
Այդ պատճառով էլ ես ծանր նստել եմ հողի վրա,
ՈՒ էլ երբեք թևեր չեմ առնի ու երկինք չեմ բարձրանա...


Գիտե՞ս,
Այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է,
Մի օր ես էլ կանցնեմ կգնամ,
Բայց քամու հիշողության մեջ հավերժ կմնամ,
Որի սուլոցից մոլախոտերը շարժվում են,
Իսկ ամպերը՝ իջնում են,
Մշուշն էլ՝ ցրվում:


Ու դու դա գիտես...

2 comments:

  1. Մանե ջան անկեղծ շաաաաաաաատ հավանեցի: կեցցես:

    ReplyDelete
  2. Անչափ շնորհակալ եմ...

    ReplyDelete