Մի անգամ շատ վաղուց Լոլիտա Միլյավսկայան մի ինտերվյուի մեջ ասաց, որ մարդու (ինքը նկատի ուներ կնոջ) մազերից անգամ կարելի է դատել նրա բնավորության կամ խառնվածքի մասին: Դրանից հետո Մանեն էլ քուն ու դադար չուներ, ինչպես միշտ, երբ մի հատ идея- фикс մտնում ա ուղեղս ու էնքան եմ մտածում դրա մասին, որ համամարդկային ճշմարտություն ա դառնում: Ու ամեն մարդուն ճանաչելիս ուշադրությունս սևեռում էի մազերի որակին ու դրանից դատում, թե ինքը ինչ ձևի մարդ է: Ուրեմն ներկայացնեմ իմ դատողությունները, ելնելով շրջապատիս մարդկանց մազերի որակի, ինչպես նաև Մեծն Ինտերնետի ավելի օբյեկտիվ փաստարկները:
- Նախ ինչպես գիտենք մազերը լինում են ՝ չոր, յուղոտ (ինչքան էլ որ անդուր ա հնչում) ու նորմալ: Ամենաառաջինը ուզում եմ ասել, որ մազի լավ կամ վատ լինելը չի կարող նշանակել, որ անձը դրական ա կամ բացասական, ընդհանրապես իմ կարծիքով մարդկանց երկու խմբի չի կարելի բաժանել, նույն ես՝ Մանես, շատերի համար վհուկ եմ, մնացածի համար ել հրեշտակ( թե որ զանգվածն ա ավելի մեծ շատ դժվար ա ասել): Այսպիսով, եթե տեսնում եք թեփոտ, նոսր ու յուղոտ մազերի տեր մարդ, ապա մի շտապեք դատել, շատ հնարավոր է, որ նա հիասքանչ մարդ ու լավ ընկեր լինի (սակայն եթե ընկերանաք, խորհուրդ կտամ առաջին հարմար առիթի դեպքում նրա մազերի որակին համապատասխան շամպուն նվիրեք, բայց շատ տակտով կմատուցեք):
- Ուրեմն, իմ հետազոտություններից ելնելով՝ չոր մազեր ունեցողները նպատակասլաց, իրենց ուզածին հասնող,ռեալիստ, աշխատասեր, կայուն մարդիկ են: Հիմնականում համառ են ու ուժեղ, դիմացկուն, համբերատար: Ինչպես կռահեցիք, յուղոտ ու նոսր մազեր ունեցողները պիտի լինեն չորի հակառակը և մեծ մասամբ էդպես էլ կա, նրանք ավելի զգայուն են, էմոցիոնալ, ռոմանտիկ, բարի, հասկացող, փոփոխական, բայց հաճելի մարդիկ են: Ի դեպ, ավելի լավ է որակը տարբերեք, ոչ թե չորով ու յուղոտով, այլ խիտով ու նոսրով, որովհետև ժամանակակից ցիվիլ պայմաններում մարդիկ հաճախ են լվանում վարսերը: Բայց ամենավտանգավոր տիպը իմ կարծիքով նորմալ մազեր ունեցողներն են,(մանավանդ կանայք), քանի որ եթե խառնեք վերը նշված որակները, ապա կզգաք, թե ինչ խառնաշփոթ ա լինում: Խիտ, որակյալ, փայլուն մազեր ունեցողները միաժամանակ խելացի, խորամանկ, քմահաճ մարդիկ են:
- Պոչիկով կամ կարճ մազերով կանայք բիզնես-լեյդիի մարմնացումն են: Նպատակասլաց ու աշխատունակ, նրանք շատ մեծ բարձրունքների են հասնում, բայց հազվադեպ են գտնում կանացի երջանկությունը (վե՛րջ, մազերս երկարացնում եմ): Իսկ երկար մազերով կանայք, բնականաբար, հիանալի տնային տնտեսուհի, կին և մայր են:
- Ագրեսիվ տղամարդկանց գրավում են երկար մազերով (սուսուփուս, տանը պահած) կանայք: Ինչքան էլ դժվար ա ընդունելը, բայց նույնիսկ հոգեբանության մեջ мужчины предпочитают блондинок, քանի որ վերջիններս ավելի շատ հարմոնիա են պարունակում: Իզուր չի էլի, որ հայ կանայք սազի-չսազի բլոնդ են ներկվում, քանի որ ենթագիտակցաբար-բնազդաբար զգում են, որ сработает... Վերջիվերջո շիկահերները ավելի հաջողակ են անձնական կյանքում ( էդ ես չեմ ասել, այլ վիճակագրությունը): Վառ մազերով կանայք ուշադրություն են գրավում, բայց նաև վանում են իրենց ինքնավստահությամբ և անկախությամբ:
- Լավ, մի քիչ էլ ուժեղ սեռի մասին գրեմ: Ճաղատ մարդիկ ավելի քիչ են ապրում, քան խիտ մազածածկույթ ունեցողները, քանի որ մազերից էներգիա չեն ստանում(բնականաբար էս իմ ուսումնասիրությունը չի): Ճաղատ տղամարդը ագրեսիայի մարմնացումն է՝ կոշտ, չոր, խանդոտ: Հանգիստ, խաղաղասեր տղամարդիկ ունեն լավ մազածածկույթ, առանց քաշվելու կերկարացնեն մազերը, կապված են արվեստի հետ, բայց չափից դուրս եթերային են, նյութականից հեռու տղամարդիկ են...
Shat ogtakar informcia shat hetaqrqira vor sharqinem es dasvum est qez mananex jan???
ReplyDeleteTatev jan, manramasneri hamar mazericd mi punj uxarkir postov)))
ReplyDelete