Wednesday, May 18, 2011

Խորացար

Խորացար...
Էությանս ծովի մեջ անհետացար,
Ես՝ որ չունեմ ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ,
Ո՛չ նախաբան, ո՛չ ցանկ, ո՛չ էջ,
Իսկ դու էջանշան էիր փորձում դնել,
Իմ թափթփված թղթակույտի մեջ:

Եվ այժմ ե՞ս եմ մեղավոր, որ խեղդվեցիր,
Չէ՞ որ ասել եմ սահմանից հեռու չլողաս,
Ծովիս ալիները ներկվեցին կարմիր,
Ու հիմա զոհերիս ցուցակում կաս:

Ջրիմուռներս քեզ կշղթայեն,
Որ դիակդ ջրի վրա չլողա,
Մի՛ մտածիր, ես շատ խորը քեզ կթաղեմ,
Սրտիս ծովում ինչքան ուզես տեղ կա...

Ճայերը մահդ ազդարարեցին,
Որ շնաձկները հոգեհանգստիդ գան,
Դագաղի մեջ կոկիկ դրել եմ քո դին,
Հիշի՛ր ինձ, որպես քո հոգատար մարդասպան...

No comments:

Post a Comment