Monday, December 5, 2011

Տղաներ vs Աղջիկներ

Ես ինքս կողմնակից եմ մարդս մարդ լինի արտահայտությանը, էս դեպքում լավ մարդ լինելու համար սեռ-տարիք-գույն կապ չունի ու ընդհանրապես չեմ սիրում կարծրատիպեր, օրինակ՝ <Мужики козлы, а бабы стервы>: Բայց դե արի ու տես, որ գիտականորեն ապացուցվեց, որ կանաց և տղամարդկանց միջև էական տարբերություններ կան, որոնք գալիս են նրանց կենսաբանական կառուցվածքից: Ուրեմն, թվեմ տարբերությունները ըստ կետերի՝
  • Կանայք ավելի հակված են շփմանը, հաղորդակցմանը, քան թե տղամարդիկ: Իգական սեռի ներկայացուցիչները ավելի մեծ տեղ են տալիս ինտոնացիային, էմոցիային, մինչդեռ տղամարդիկ շեշտը դնում են նյութի և բովանդակության վրա: Պատահական չէ, որ մենք մի բարևից 1000 բան կարող ենք հասկանալ ու կռահել, իսկ տղամարդկանց մինչև չասես- ԵՍ ՔԵԶՆԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԶԱՆԳՍ ԱՆՋԱՏԵԼ ԵՍ, չեն հասկանա, ու շատ հնարավոր ա, որպես պատասխան ստանաք- Հը՞ն:
  • Տղամարդկանց մոտ ավելի զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը, կանանց մոտ համապատասխանաբար՝ աջը, էստեղից են գալիս տարբերությունների մեծ մասը: Օրինակ մի բան, որ իմ մոտ շատ սուր ա արտահայտված՝ աջն ու ձախը խառնելը, էդ պատճառով էլ կանայք հիմնականում ավելի վատ են մեքենա քշում ու ավելի հաճախ են մոլորվում, ինչպես նաև ընկնում...
  • Տղամարդկանց ձախ կիսագնդի IPL կետը ավելի զարգացած է և պատասխանատու է մաթեմատիկական հակումների համար, հենց այս հատվածն էր Էյնշտեյնի մոտ միջին չափերից մեծ էր: Լավ, էլ մաթեմի մասին չմեկնաբանեմ, այլապես ռոմանո չէի ընդունվի...
  • Գաղտնիք չէ, որ սթրեսի ժամանակ տղամարդիկ ներս են գցում, տրվում մենությանն ու խմիչքին ինչը բնականաբար բերում է շատ բացասական հետևանքների, այնինչ կանայք՝ ուժ չեն խնայում իրենք իրենց մխիթարելու ու ծանոթ-անծանոթ, ընկեր-բարեկամ խառնելով իրենց խնդիրներին ու առնվազն հինգ հարյուր անգամ նույն բանը լսեցնում: Մի խոսքով, ինչ կա-չկա դուրս են թափում ու թեթև ապրում:
  • Տղամարդկանց ընկերությունը ավելի ամուր է...իսկ երբեք չե՞ք մտածել թե ինչու, ինչից ելնելով: Տղամարդիկ պարզապես ավելի քիչ են խորանում ու քննարկում կոնֆլիկտները: Բա իրանց պե՞տք ա: Իմ վեճերի մեծ մասը սկսում է սխալ ընտրված բառերի պատճառով, (օրինակ՝ ինչի Լաուրան ընկերոջս ասեց խելացի, ինքը էդ ասելով հաստատ նկատի ուներ՝դոձիկ, ինչի տեղ ա ինձ դնում, բացահայտ ինձ վիրավորում ա, դու դրան տեսնում ես, թող մի հատ իրան նայի...) ու գնաաաաց եռօրյա կոնֆերանսներ, որոնց ընթացքում մանրամասնորեն կվերլուծվեն հնգամյա հնության բոլորը թարս բառերը և դու ինքներդ կզարմանաք, թե ինչքան ճարպիկ ա աղջկա խելքն ու լեզուն վիճելիս...
  • Լեզվի առումով՝ կանայք իրոք ավելի ուժեղ են, քանի որ ուղեղի համապատասխան հատվածը ավելի մեծ է: Մի խոսքով, լրիվ անատոմիա ա, ուղեղի կառուցվածքից ա գալիս, էլ երկար-բարակ չգրեմ, մանավանդ որ ինքս էլ էդքան շատ բան չեմ հասկանում:
  • Տղամարդկանց ուղեղը մոտ 11-12 % ավելի մեծ է: Շտապեմ հիասթափեցնել, որ դա ոչ մի կապ չունի ունակությունների հետ, դա կապված է հիմնականում  ֆիզիկական տարբերությունների հետ:
  • Տղամարդիկ մտածում են ուղիղ` ես ուզում եմ պաղպաղակ, իսկ կանայք մտածում են թարս՝ շոգ ա: Շատ հաճախ պատահում ա, որ կանայք իրենք իրենց հետ են ակնարկներով խոսում, էլ չասեմ թե ինչքան ենք մենք մեզ խաբում ու հույս տալիս:
  • Մի ընդհանուր ճշմարտություն էլ կա՝ կանայք չգիտեն, թե ինչ են ուզում, դրա համար էլ մեր մոտ ամեն ինչ դժվար ա, շոփինգից սկսած՝ որ մի բանը հիսուն անգամ փորձում ենք, հետո էլ փոշմանում, որ գնել ենք, տղաներից վերջացրած՝ Գոռը լավ շրջապատը ունի, սակայն Թաթուլի վառ երկրպագու ա,  դե Հակոբը ավելի խելացի ա, իզուր չի, որ ֆիզիկոս ա, Լյովը ճաշակով ա, դե հազիվ էլ մակերեսայինները ճաշակով լինեն, Անդոն սիմպոյա, բայց դդում, Դավոն հարուստ ա, բայց Անդոյից էլ դդում ա: Թե վերջում ում կընտրի՝ ինքն էլ չգիտի...
Բայց դե ասեք, որ լավ ա, որ տարբեր ենք, թե չէ ինչ անկապ կլիներ: Ես բլոգ չէի գրի, դուք էլ` չէիք կարդա...:)
Հարգանքներով ոտից գլուխ իգական սեռի ներկայացուցիչ՝ Մանանեխ

No comments:

Post a Comment