Էս ապուշ հարցերը... Ու ամենանեռվայնացնողը, որ ամեն մեկը իրա պարտքն ա համարում առնվազն տաս անգամ նույն հարցին պատասխանի, երևի հատուկ իրա բութ ընկերների համար, որ հասկանա, որ ինքը տանը միջնեկն ա, սիրում ա ամառ, ծնվել ա հուլիս-հունիս-օգոստոսին, մի 36 անգամ ՉԻ ալարի նշել, որ ինքը քրիստոնյա ա, համապատասխանաբար մի էտքան էլ կշեշտի, որ թեյ ա սիրում, ոչ թե սուրճ և այլն: Բոլորդ էլ տեսնում եք ձեր էջերում ինչ ա կատարվում: Ու եթե դա ձեզ չի նյարդայնացնում, ապա դուք դասվում եք հարցերին էնտուզիազմով ու բազմաթիվ անգամ պատասխանող մարդկանց շարքին: Հիմա ես էլ հրեշտակ չեմ :D , ես էլ մեկ-մեկ չեմ դիմանում պատասխանում եմ, բայց հաստատ ամեն հարցին մի անգամ եմ պատասխանում: Կուզեի առանձին անդրադառնալ Ադրբեջան թե Հայաստան հարցին: Ժողովուրդ եկեք ռեալիստ լինենք, մանավանդ ով որ էտ հարցը տվել ա, պարզ չի՞ հայերը պիտի քվեարկեն Հայաստանին, իսկ ադրբեջանցիները՝ Ադրբեջանին, ու եթե հաշվի առնենք, որ վերջինիս բնակչությունը զգալիորեն գերազանցում է մեր հայրենիքի բնակչությանը ու նաև որ թուրքերն ու մնացած ազգերը, որ Ադրբեջանի հետ կիսում են կրոնական ու քաղաքական հայացքները կքվեարկեն իրանց, բնականաբար մենք կզիջենք առաջին տեղը: Ու երբեք ոչ մի ուրիշ ազգ մեզ չի քվեարկի, ինչի ռուսին կամ ֆրանսիացուն շատ պե՞տք ա: Բայց մենք համառորեն կազմում ենք էտ հարցերը ու տակ տալիս: Վաաաա՜յ բա ոնց են սպանում էն հարցերը- "Մայոնեզ vs Կետչուպ", Բանգլադեշ vs Մասիվ", "Միրգ vs բանջարեղեն", "Urax eq te txur","Rain Vs Sun", "Peace VS War ?", ու նման հազարավոր մեկը մեկից հիմար հարց: Որ խորանամ, ես էլ կարող եմ գժոտ հարցեր կազմել ու հաստատ մեծ ժողովրդականություն կվայելեն իմ հարցերը, ասենք` վարունգ vs պամիդոր, գդալ vs պատառաքաղ , քիթ vs ականջ, գուլպա vs չուլկի, մոնղոլ vs թաթար, պզուկ vs ուգրի etc: Մի հատ էլ հարց կար կարմիր խնձոր vs կանաչ խնձոր, էլ չգիտեմ ինչ ենթատեքետ կա էտ հարցի տակ, բայց դե փաստորեն կարմիր խնձորը տակ տվեց, հայ ազգը թթվաշն ա նախընտրում... Բա էս մի հարցը- պահեք երեք տարբերակը հավասար, էդ ինչքա՜ն մարդ պիտի պարապ լինի, որ տենց հարց կազմի ու ինչքա՜ն էդ հարցին պատասխանողները պիտի բան չունենան անելու: Ու ամենակարևորը, որ հավասարվում ա, ինչքա՜ն պարապ ու կռիս ա էտ հավասարությունը խախտողը...Մի հատ էլ հարց աչքովս ընկավ- կարո՞ղ ենք այնպես անել, որ էս հարցը 1000 պատասխանից շատ ունենա- Հա, ո՞նց չենք կարա...Իմա՞ստը: Մեկ մտածում եմ, որ շատ օգտակար ա սոցիալական հարցումների համար, հետո էլ, որ խորանանք նախ էդ հարցումներին մեծ մասամբ պատասխանում են դեռահասները (կամ տհասները) ու կամ էլ պարապ մարդիկ ու հետևաբար չի կարող ռեալ հարցում լինել:
Մի խոսքով, սիրելիներս, եղեք կարեկից և բարեհոգի, եթե հարց եք կազմում՝ խելացի հարց կազմեք, եթե պատասխանում եք՝ կրկին խղճով եղեք ու ուրիշի դրության մեջ մտնեք: Մի՛ մոռացեք, որ էդ հարցերը application չի, ցավոք դրանք փակել չի լինում...
Մի խոսքով, սիրելիներս, եղեք կարեկից և բարեհոգի, եթե հարց եք կազմում՝ խելացի հարց կազմեք, եթե պատասխանում եք՝ կրկին խղճով եղեք ու ուրիշի դրության մեջ մտնեք: Մի՛ մոռացեք, որ էդ հարցերը application չի, ցավոք դրանք փակել չի լինում...
No comments:
Post a Comment