Tuesday, December 6, 2011

Ես ես չեմ

Ես ես չեմ,
Ես նա եմ, ով կողքս է, բայց չեմ տեսնում,
Ում երբեմն նկատում եմ,
Ու մեկ-մեկ էլ՝ մոռանում,
Նա, ով հանգիստ լռում է,
Երբ խոսում եմ,
Նա, ով միշտ ներում է,
Երբ ատում եմ, 
Եվ հենց նա է անցնում իմ չանցած ճամփեքով,
Ու երբ ես մեռնեմ, հենց նա կապրի իմ կյանքով...


Բանաստեղծություն՝ Խուան Ռամոն Խիմենես
Թարգմանություն՝ Մ.Ավետիսյան

No comments:

Post a Comment