Կյանքում ամենալավ ու ամենավատ բաները գալիս են սխալ ժամանակին՝ հարբուխը ներառյալ: Հիշում եմ` դպրոցում երազում էինք հիվանդանալ ու օրերով տանը մնալ, որ բոլորը պտտվեին մեր շուրջը ու ինչ ուզեինք՝ ուտեինք և այլն: Երևի, երբ հարբուխը դառնում է պարզապես տհաճ հիվանդություն, այ էդ ժամանակ մենք արդեն երեխա չենք ու թևակոխել ենք կյանքի հասուն փուլը:
Հիվանդությունը մենակ հիվանդի համար տհաճ չի, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ստիպված են ունկնդրել նրա խնչոցներն ու ֆսսոցները, հազն ու խռպոտ ձայնը կամ վերջինիս բացակայությունը, անդուր տեսքի մասին էլ չեմ ասում: Ինքս ինձ խուսափում եմ հայելու մեջ նայել ու մասամբ կռահում եմ, թե ինչու են բոլորը ինձնից հայացք փախցնում: Ինչ տհաճ ա, որ բոլոր հին ու մոտիկ, սիրելի ու ատելի մարդիկ քեզնից հեռավորություն են պահում: Իսկ եթե անցնենք հարբուխի ավելի ծանր էտապին՝ տանը պառկած, ապա 4 պատերի արանքում, լիովին մենակ, կամա թե ակամա էկզիստենցիալիստական մտքեր են ծագում: Չի փրկում ` ոչ հեռուստացույցը, ոչ էլ գրքերը (մի բան էլ ավելի են վատացնում), իսկ միակ ամենայն փրկիչ ինտերնետը անհասանելի է, որովհետև видите ли՝ երեխեն պիտի քնի:
Ու թվում ա, որ ամբողջ աշխարհը պիտի շուրջդ պտտվի, բայց մենակ գլուխդ ա պտտվում ամբողջ օրը պառկած լինելուց( а-ля Մարկես ձևակերպում)...
Ապրենք առողջ...

Mananex jan aroxjutyun em qez cankanum ))))))JOJO
ReplyDeleteԱպրես Ջոջ ջան....
ReplyDelete