Saturday, December 31, 2011

Ամանորյա Բլոգ

Բարև իմ սիրելի ընթերցողներ: 
Ահա 2011-ի իմ վերջին գրառումը(եթե չալարեմ մի հատ էլ նվերների մասին կգրեմ):  Որոշեցի էս պոստս նվիրեմ իմ ընթերցողներին, որոնց մեկ այլ կարգի եմ սիրում...Կարծում եմ, եթե դուք իմ բլոգին հետևում եք ու իմ մտածելակերպը մինչև իսկ ողնուծուծը հասկանում եք, ապա մի տեսակ հարազատ եք, չէ՞: Եթե հետադարձ կապի հնարավորություն լիներ, անպայման մեկիկ-մեկիկ(!!!) բոլոր ընթերցողների հետ կծանոթանայի: Նաև ասեմ, որ միշտ հետևում եմ տրաֆիկին ու այցելուների երկրներին ու անչափ ուրախ եմ, որ ինձ ԱՖրիկայում էլ են կարդում, իսկ Հյուսիսային Կորեայի իմ մշտական ընթերցողի մասին՝ էլ չասեմ (կծուն արևելյան երկրներում հարգի ա):Ամփոփենք էս տարին՝ ճիշտն ասած շատ հագեցած էր բոլոր առումներով (պետք ա գրի առնել ու սերիալ նկարողների վրա ծախել): Շատ գոհ եմ 2011-ից, զարգացման տարի էր: 
Հիմա ,երևի, անցնեմ իմ մաղթանքներին՝ էս տարի քի՛չ խմեք ապուշ կենացներ (որոնք որպես կանոն չեն իրականանում, իսկ իմ դեպքում՝ թարս են իրականանում) և ավելի շատ պլաններ կազմեք (ու՝ act, act, act), փոխե՛ք արժեքային համակարգը ու կյանքին ավելի գլոբալ նայեք(because we are the world), զերբազատվե՛ք կարծրատիպերից և հասարակական ստանդարտներից, ստեղծե՛ք Ձեր սեփականը, երբեք զոհերի մի՛ գնացեք, այս կյանքում ամենաարժեքավոր երևույթները ոչ թե զոհեր են պահանջում, այլ` նվիրվածություն, սիրե՛ք, շա՛տ սիրեք, ոչ թե ցուցադրական (Ես Արմենիս փիսիկն եմ <3) այլ՝ գիտակցական, եթե անգամ ունեք դիմակներ, իմացե՛ք, որը՝ որտեղ կրել: Զերծ մնացեք պրիմիտիվ լինելուց, աշխատե՛ք ձեր վրա: 
Բոլորին շա՜տ-շա՜տ սիրում եմ (իմ փիսիկներ) ու վերջում հատուկ իմ Կորեայի ընթերցողի համար՝ 새해 복 많이 친애하는

No comments:

Post a Comment