- Մեր շատ սիրելի չուստն էլ կարող է լինել դրսային, կրունկի կողմից ամրացված, որպեսզի չքստքստա:
- Եթե ձեզ այդքան դուր է գալիս ամերիկյան ազատ ոճը, ապա բարի եղեք համապատասխանաբար ամերիկացիների պես հետևել ձեր հիգիենային, մասնավորապես պեդիկյուրին:
- Տնային հողաթափերը՝ ՏԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ նախատեսված:
- Շատերը ասում են, որ ճիշտ է, երբ սանդալների տակից գուլպա են հագնում, բայց գույներն էլ է պետք համապատասխանեցնել: Չմոռանանք նաև, որ հայաստանյան փոշու պայմաններում սպիտակ գուլպաները շատ շուտ փոխում են իրենց գույնը:
- Վերջերս շատ ակտուալ բահամյան նախշերով շորտերը նույնպես ամեն մարդու չեն սազում, մանավանդ չստերով զուգակցված: Ես հասկանում եմ՝ շոգ է, բայց էդ տրամաբանությունից ելնելով, մի քանի տարի անց, քաղաքում լողազգեստներով ենք զբոսնելու:
- Պարադոքս՝ տղան տապից խուսափելու համար, հագել է հողաթափեր, շորտեր ու թեթև շապիկ: Բայց գեղեցիկ (ես համոզված եմ գեղեցկության սրահում հարդարված) սանրվածքին նայելով չես ասի, որ շոգում է: Վերջերս շատ են հանդիպում սունկ հիշեցնող մազերով տղաները:
Tuesday, July 12, 2011
ՉՍՏԻԿՆԵՐԻ մոդա
Գնալով ավելի հաճախ կարելի է լսել երևանյան փողոցներում ականջիդ այդքան տհաճ՝ քըստ-քըստը: Եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանը զրկվեց հագուստին վերաբերող մի շարք կոմպլեքսներից՝ մարդիկ արդեն հագնվում են շոգին համապատասխան, զերծ են մնում ոտից գլուխ սև հանգնվելուց, կամաց-կամաց ռաբիզը (կամ ինչպես իրենք են պնդում՝ դասականը) ետ է մղվում ու հայերի որոշ զանգված, ընդհանրապես թքած ունենալով էսթետիկայի բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, հագնում է ինչ ուզում է՝ american style- зато удобно: Ես ,իհարկե, դեմ չեմ ամերիկյան ոճին, բայց նաև կարծում եմ, որ որոշ չափով հագուստը պետք է աչք շոյի՝ շքեղ, երեկոյան հագնված, անճանաչելիության չափ դիմահարդարված ու մի կերպ բարձրակրունկների վրա քայլող աղջիկը նույնպես օպտիմալ տարբերակ չէ: Մնում է ընտրել ոսկե միջին, սակայն երկու տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են անհրաժեշտ: Միշտ էլ ասել եմ, որ ցանկացած երևույթ ունի մի քանի կողմ կամ տարբերակ:
Labels:
Ամառ,
Դեսից-Դենից,
Կծու քննադատություն
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment