Monday, July 18, 2011
Ոսկե Ծիրան 2011
Ընդհանրապես նպատակ չունեի, որպես կամավոր հանդես գալ այս տարվա փառատոնի շրջանակներում: Ուզում էի ֆիլմ թարգմանել, բայց ամեն ինչ արդեն արված էր, առաջարկեցին կամավոր լինել, մտածեցի՝ չկա-չկա մասնակցեմ: Հենց առաջին օրը երեք ժամ սպասեցի իմ հյուրին՝ Պարգև կինոնկարի ռեժիսյոր Պաուլա Մարկովիչին: Պարզվեց թռիչքը հետաձգել են: Հաջորդ օրը վերջապես հանդիպեցինք հյուրանոցի սրահում: Չէի պատկերացնում, որ այդքան անմիջական է ու մարդամոտ, շատ շուտ լեզու գտանք ու ընկերացանք: Ցավոք, էդպես էլ չկարողացա տեսնել իր ֆիլմը՝ ամբողջ օրը անցկացնում էի Պաուլայի և Սերխիոյի հետ: Ասեմ, որ շատ է հավանել Հայաստանը, ցանկանում է նորից գալ, բայց ավելի երկար ժամանակով: Պաուլան առանձնացնում էր մեր աչքերը, ասելով որ շատ գեղեցիկ են, բայց միաժամանակ տխուր, կարծես հին սրբապատկերների աչքեր լինեն: Պաուլան Ոսկե Ծիրանը նախընտրեց Բեռլինյան փառատոնին, ասելով որ վերջինս շատ խիստ, լուրջ, ֆորմալ ու անհետաքրքիր էր: Զավեշտալի էր հատկապես փակման օրը Լաթարում, եղանակային պայմաններից ելնելով, բոլորս դեղին վերարկուներով էինք: «Պարգև» ֆիլմը արժանացավ Ժյուրիի հատուկ մրցանակին և Ազգային կինոակադեմիայի մրցանակին:
Labels:
Անձնական,
Արձակ,
Դեսից-Դենից
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment