Thursday, July 21, 2011

Աշխարհի վերջը

Քիչ անհանգիստ ու սթրեսներով լի է մեր 
ամենօրյա կյանքը, մի հատ էլ կողքից ահասարսուռ նորություններ են տարածվել աշխարհի վերջի մասին: Եթե չեք մոռացել մայիսին մեր կյանքը իր գուշակություններով կերավ կիսախելառ Հարոլդ Քեմփլինգը (չնայած ի՜նչ կիսախելառ), որը Աստվածաշնչյան ուսումնասիրություններից ու բազում գումարում-հանումներից հետո որոշեց, որ Մայիսը աշխարհի վերջի համար շատ հարմար ամիս է: Բայց, բարեբախտաբար, մեր աստվածավախ Հարոլդի հաշվարկները սխալ էին և մենք դեռևս շնչում ենք, սակայն փոքր-ինչ անհանգիստ, քանի որ առջևում մեզ սպասվում են նորանոր «աշխարհի վերջեր»: Ինտերնետում նույնիսկ հերթականությամբ են դրանք նշված: Եթե մի «աշխարհի վերջը» ձեր վերջը չտվեց, ապա հոգ չէ, հաջորդը անպայման կլրացնի նախորդի բացթողումը:Ժամանակի ընթացքում երևի նաև կընդունվեն անհատական պատվերներ՝ «Ո՞ր աշխարհի վերջին դուք կցանկանայիք մահանալ»: Ամենամոտ աշխարհի վերջը ըստ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի մեզ սպասվում է 2012 թվ-ի սեպտեմբերի 22-ին՝ արեգակի էլեկտրոմագնիսական պայթյունի արդյունքում: Ամենահայտնի աշխարհի վերջը մայաների օրացույցինն է(ինչպես կատակում են շատերը՝ WHEN THIS CALENDAR ENDS.... SO DO YOU!), որ տեղի է ունենալու 2012 թվ-ի դեկտեմբերի 21: Բացատրությունը շատ խառն է՝ արևի հինգերորդ ցիկլից հետո երկիրը, Մարսը, Յուպիտերը ու Սատուրնը մի գծի վրա կկանգնեն, որի մեջտեղում կգտնվի արևը, որի էներգիայի հոսքին էլ չի դիմանա Երկիր մոլորակը: Շումերները նույնպես ետ չեն մնացել ու գուշակում են, որ Երկրի կողքով անցնող Նիբիրու մոլորակը մի շարք փոփոխություններ կառաջացնի երկրի բիոմագնիսական դաշտում և ջրի հսկայական քանակի բարձրացման արդյունքում ողջ մարդկությունը կվերանա՝ ահա և շումերների աշխարհի վերջը: 2013թվ-ի համար «բարեխոսել է» հոլանդացի աստրոֆիզիկոս Պիրս վան դե Մեերը: Վերջինս հակված է արևի պայթյունի տարբերակին: 2014 թ-ն արդեն վաղուց «ռեզեռվ է արել» նորից աստրոֆիզիկոս ռուսաստանաբնակ Խաբիբուլլ Աբդուսամատովը (եթե ես սենց անուն ազգանուն ունենայի, կգուշակեի, որ աշխարհի վերջը շուտ գա): Խաբիբուլլը կարծում է, որ սույն թվականին նոր սառցե շրջանն է սկսելու, որն էլ կհանգեցնի աշխարհի վերջին: Ըստ Վանգայի քիմիական պատերազմի արդյունքում 2014-ին մարդկությունը կտառապի մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև՝ մաշկի քաղցկեղով: Ամերիկացի գիտնական Ջեյմս Հանսենը ենթադրում է, որ 2016-ին կհալչեն սառցաբեկորները ու ցամաքի մեծ մասը ջրի տակ կանցնի (էստեղ առաջ ա գալիս հայերի մխիթարանքը, որ մենք բարձր են՝ կփրկվենք): Ու ի՞նչ գուշակություն առանց Նոստրադամուսի: Ըստ վերջինիս աշխարհի վերջը կգա 2018-ին ատոմային պատերազմի պատճառով: 
Ինչպես ասում են խավարասերներին, հրեաներին ու հայերին ոչ մի վտանգ չի սպառնում: 
Նաև չմոռանամ հիշեցնել իմ շիկահեր ընթերցողներին, որ աշխարհի վերջից ուղիղ մի շաբաթ առաջ բոլոր խանութներում մե՜ծ զեղչեր են սպասվում:

Monday, July 18, 2011

Ոսկե Ծիրան 2011

Ընդհանրապես նպատակ չունեի, որպես կամավոր հանդես գալ այս տարվա փառատոնի շրջանակներում: Ուզում էի ֆիլմ թարգմանել, բայց ամեն ինչ արդեն արված էր, առաջարկեցին կամավոր լինել, մտածեցի՝ չկա-չկա մասնակցեմ: Հենց առաջին օրը երեք ժամ սպասեցի իմ հյուրին՝ Պարգև կինոնկարի ռեժիսյոր Պաուլա Մարկովիչին: Պարզվեց թռիչքը հետաձգել են: Հաջորդ օրը վերջապես հանդիպեցինք հյուրանոցի սրահում: Չէի պատկերացնում, որ այդքան անմիջական է ու մարդամոտ, շատ շուտ լեզու գտանք ու ընկերացանք: Ցավոք, էդպես էլ չկարողացա տեսնել իր ֆիլմը՝ ամբողջ օրը անցկացնում էի Պաուլայի և Սերխիոյի հետ: Ասեմ, որ շատ է հավանել Հայաստանը, ցանկանում է նորից գալ, բայց ավելի երկար ժամանակով: Պաուլան առանձնացնում էր մեր աչքերը, ասելով որ շատ գեղեցիկ են, բայց միաժամանակ տխուր, կարծես հին սրբապատկերների աչքեր լինեն: Պաուլան Ոսկե Ծիրանը նախընտրեց Բեռլինյան փառատոնին, ասելով որ վերջինս շատ խիստ, լուրջ, ֆորմալ ու անհետաքրքիր էր: Զավեշտալի էր հատկապես փակման օրը Լաթարում, եղանակային պայմաններից ելնելով, բոլորս դեղին վերարկուներով էինք: «Պարգև» ֆիլմը արժանացավ Ժյուրիի հատուկ մրցանակին և Ազգային կինոակադեմիայի մրցանակին:

Tuesday, July 12, 2011

ՉՍՏԻԿՆԵՐԻ մոդա

Գնալով ավելի հաճախ կարելի է լսել երևանյան փողոցներում ականջիդ այդքան տհաճ՝ քըստ-քըստը: Եվրոինտեգրման ճանապարհին Հայաստանը զրկվեց հագուստին վերաբերող մի շարք կոմպլեքսներից՝ մարդիկ արդեն հագնվում են շոգին համապատասխան, զերծ են մնում ոտից գլուխ սև հանգնվելուց, կամաց-կամաց ռաբիզը (կամ ինչպես իրենք են պնդում՝ դասականը) ետ է մղվում ու հայերի որոշ զանգված, ընդհանրապես թքած ունենալով էսթետիկայի բոլոր գրված ու չգրված օրենքների վրա, հագնում է ինչ ուզում է՝ american style- зато удобно: Ես ,իհարկե, դեմ չեմ ամերիկյան ոճին, բայց նաև կարծում եմ, որ որոշ չափով հագուստը պետք է աչք շոյի՝ շքեղ, երեկոյան հագնված, անճանաչելիության չափ դիմահարդարված ու մի կերպ բարձրակրունկների վրա քայլող աղջիկը նույնպես օպտիմալ տարբերակ չէ: Մնում է ընտրել ոսկե միջին, սակայն երկու տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են անհրաժեշտ: Միշտ էլ ասել եմ, որ ցանկացած երևույթ ունի մի քանի կողմ կամ տարբերակ: 
  • Մեր շատ սիրելի չուստն էլ կարող է լինել դրսային, կրունկի կողմից ամրացված, որպեսզի չքստքստա: 
  • Եթե ձեզ այդքան դուր է գալիս ամերիկյան ազատ ոճը, ապա բարի եղեք համապատասխանաբար ամերիկացիների պես հետևել ձեր հիգիենային, մասնավորապես պեդիկյուրին: 
  •  Տնային հողաթափերը՝ ՏԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ նախատեսված:
  • Շատերը ասում են, որ ճիշտ է, երբ սանդալների տակից գուլպա են հագնում, բայց գույներն էլ է պետք համապատասխանեցնել: Չմոռանանք նաև, որ հայաստանյան փոշու պայմաններում սպիտակ գուլպաները շատ շուտ փոխում են իրենց գույնը:
  • Վերջերս շատ ակտուալ բահամյան նախշերով շորտերը նույնպես ամեն մարդու չեն սազում, մանավանդ չստերով զուգակցված: Ես հասկանում եմ՝ շոգ է, բայց էդ տրամաբանությունից ելնելով, մի քանի տարի անց, քաղաքում լողազգեստներով ենք զբոսնելու:
  • Պարադոքս՝ տղան տապից խուսափելու համար, հագել է հողաթափեր, շորտեր ու թեթև շապիկ: Բայց գեղեցիկ (ես համոզված եմ գեղեցկության սրահում հարդարված) սանրվածքին նայելով չես ասի, որ շոգում է: Վերջերս շատ են հանդիպում սունկ հիշեցնող մազերով տղաները: 
Ըստ վիճակագրության 100-ից մոտ 40-ը չստիկներով են, իսկ մնացած մեծ մասը կոշիկներով: 

Saturday, July 9, 2011

Обзор политики с помощью коров

Феодализм:

У Вас есть две коровы. Ваш хозяин забирает часть молока.



Социализм:

У вас есть 2 коровы. Одну вы отдаете соседу.



Коммунизм:

У вас есть 2 коровы. Государство забирает обеих коров и дает вам немного молока.



Тоталитаризм:

У Вас есть две коровы. Правительство забирает обеих, а Вас призывает в армию.

 

Диктатура:

У Вас есть две коровы. Правительство забирает обеих, а Вас расстреливает. На молоко налагается запрет.



Классический капитализм:

У вас есть 2 коровы. Вы продаете одну и покупаете быка. Ваше стадо множится, а экономика растет.

Вы продаете стадо и на вырученные деньги уходите на пенсию.



Капитализм по-американски:

У вас есть 2 коровы. Вы продаете одну, а вторую заставляете учетверить производство молока. Позже , вы нанимаете консультанта, что бы выяснить от чего сдохла корова.



Капитализм по-французски:

У вас есть 2 коровы. Вы выходите на забастовку, организуете беспорядки и блокируете дороги, т.к. вам хочется трех коров.



Капитализм по-итальянски:

У вас есть 2 коровы, но вы не знаете где они. И решаете пойти пообедать.



Капитализм по-испански:

У вас было два быка, но вы устроили корриду, порешили обоих, потом плюнули на все, потому что началась сиеста.



Капитализм по Соресу:

У вас есть две коровы. Вы продаете три коровы дочерней компании в Корее, используя кредит из брюссельского банка, полученный на имя тещи. Затем вы перекупаете уже четырех коров с помощью американского посредника, который оформляет на ваше имя дарственную, чтобы вы не платили налога с пяти коров. Евросубсидии, которые вы получаете за молоко шести коров, вы инвестируете в корейскую дочернюю компанию; в годовом отчете пишете, что у вас восемь коров, а когда в ходе аудиторской проверки выясняется, что в коровах вы ничего не смыслите, разводите руками и божитесь, что не можете понять, почему в вашем стойле пусто!



Капитализм по-швейцарски:

У вас 5000 коров. Ни одна из них вам не принадлежит, но вы их доите, да еще берете деньги с владельцев за их хранение.



Капитализм по-индийски:

У вас есть 2 коровы. И вы на них молитесь.



Капитализм по-английски:

У вас есть 2 коровы. И обе - бешеные.



Капитализм по-иракски:

Все думают, что у вас полно коров. Вы им говорите, что у вас ничего нет. Никто вам не верит, и в результате вас бомбят, а потом оккупируют вашу страну. У вас по-прежнему нет коров, но по крайней мере теперь вы являетесь частью Демократии.



Капитализм по-пакистански:

У вас отродясь не было коров, но вы искренне считаете индийских коров - своими.



Капитализм по-русски:

У вас 2 коровы. Вы пересчитываете их и узнаете, что у вас 5 коров. Вы пересчитываете их снова и узнаете, что у вас 47 коров. Затем вы снова их пересчитываете и узнаете, что у вас 14 коров. Поголовье падает, пора открывать новую бутылку водки.



Капитализм по Путину:

У вас есть две коровы. Их доят какие-то люди в погонах, а вы шьете в Чите варежки.



Социализм по-Бобруйски:

Из жывотных у вас 1000 коров но ани никуя не доюцца, патаму шта эта бабры!



Сюрреализм:

У вас есть два жирафа. Государство их забирает и требует, чтоб вы брали уроки игры на баяне.