Բայց ի՜նչ անդուր բան ա հարսանիքը....ինչ ուզում եք ասեք, մինչդեռ բոլոր աղջիկները քնում-երազում են հարսանեկան փայլուն արարողության, ճերմակ երկար զգեստի ու նմանատիպ բաների մասին, ես ամբողջ հոգով հասկանում եմ <Сбежавшая невеста> ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Ախր, ես էդտեղ ոչ մի ռոմանտիկ ու հաճելի բան չեմ տեսնում:
Հիմա էլ նայում եմ խեղճ Քեյթ Միդլթոնին լացս գալիս ա, առանց էդ էլ հրաժեշտ ա տալիս ազատ կյանքին, դրա հետ մեկտեղ մտնում ա թագավորական ընտանիք (թող ջանը յուղի, պատկերացնում եմ ոնց են ճնշելու բարձրաշխարհիկ տիկինները), էդ էլ հերիք չի աշխարհի կեսը քեզ ուղիղ եթերով հետևում ա...
Ուրեմն, մի անգամ ականատես եղա միջին տարիքի երկու հայ կանանց խոսակցության. մեկը ասում ա՝ լսի, բայց ձեր հարսիկի քիթը շատ մեծ էր, մյուսը՝ հա, գիտեմ: Էդ օրվանիս ես էլ ավելի հարսանիքատյաց դարձա: Հերիք չի մարդկանց կանչում ես ուտացնում-խմացնում-պարացնում, մի հատ էլ ամբողջ ցեղով քննարկում են քիթդ, շորդ, ձևդ, լավն ես, թե վատն ես ու նման բաներ: Դե քաղաքակիրթ Անգլիայում դժվար տենց խոսակցություններ լինեն, բայց դե ամբողջ աշխարհով Քեյթին նայում են ու երկրագնդի կանացի մասան բամբասանքը կապահովի: Անգլիական հարսանիքը ի տարբերություն հայկականի նաև շատ ձանձրալի ա, ու ոչ միայն մեզ համար, քանի որ հենց նոր նկատեցի, որ Հարգարժան, Ձերդ Մեծություն Ելիզավետա թագուհու աչքը կպավ: Չնայած զարմանալու չի, որովհետև տերտերը արդեն կես ժամ ներկաներին հիպնոզի ա ենթարկում: Բայց սա դեռ ամենը չէ, այս տերտերին հաջորդում է մյուսը, հուսանք, որ ներկաները տանը կերել են նոր են եկել:
Իրականում ես Քեյթին շատ եմ հավանում, ինքն էլ, իմ կարծիքով, էնքան անկեղծ ա, որ մի տեսակ չի սազում էդ անգլիական ֆորմալությանը: Երևի էս արարողությունը տանելու համար պիտի առնվազն ազնվազարմ անգլիացի լինես с голубой кровью: Голубой ասեցի հիշեցի, ամենահավես զույգը Էլթոնն էր մարդու հետ կամ կնոջ, իրանց դերերը տենց էլ չսովորեցի բաշխել:
Լավ, ինչևէ, անգլիացիները շարունակում են թեյ խմել, իսկ մեր ազգը քննարկել Քեյթի շորը՝ մի տեսակ շատ փակ էր չէ՞:D
համամիտ եմմմմմմ, ես էլ չեմ սիրում հայկական հարսանիքներ:
ReplyDeleteու իսկապես Արքայական հարսանիքի ամենալավ զույգը Էլթոնն ու իր կին-ամուսինն էին (դե ես էլ դեռ չգիտեմ ով ովա) :D
Շատ համապատասխան,երջանիկ զույգ են...Հուսանք ոչ մի հայ տղա էս տողերը չի կարդա...)))))
ReplyDelete