Հայկական շոու բիզնեսը իմ անսպառ ոգեշնչման աղբյուներից մեկն է, որը թերևս կարելի է, որպես տրագիկոմեդիա բնորոշել: Ախր, մեկ-մեկ մտածում եմ, մանավանդ <երգիչների- երգչուհիների> մասին ՝ ինչի եք ձեզ կոտորում, եթե կարգին փող էլ չեք աշխատում: Չնայած ֆավորիտներն ու քեֆչի երգողները միշտ էլ արևի տակ են գտնվում:
Այսօր բլոգս նվիրում եմ մեր անվանի երգահան, տաղանդավոր երաժիշտ և պարզապես պոչիկով պուպսիկ Ռիչարդ Մադլենյանին, ում երգերը ողողել են էստրադան և ալեկոծել նուրբ հոգուս ալիքները: Օ՜, Ռի՛չարդ, հարգելի՛ս, խնդրում եմ, օքսիդացի՛ր, դու շատ ծանր երևույթ ես մեր մի բուռ ազգի համար: Նախ, լսել եմ ժամանակին աչքի ընկնող օպերային երգիչ ես եղել, հետո տեսար փող չկար ու որոշեցիր երգ գրելով մազերիդ ժելեի փողը վաստակես: Ասեմ՝ իմանաս, որ կան շատ ուրիշ ձևեր. մտնեիր քաղաքական դաշտ, կամ ռեստորանների սահմաններից դուրս չգայիր ու ապականեիր հայ ազգի առանց էդ էլ ապականված էսթետիկական ճաշակը:
Ես գիտեմ, միակ ու անկրկնելի Ռիչարդ Առաջինը (և հուսով եմ վերջինը) նախորդ կյանքում եղել է հնդիկ և ազգային զվարճալի մեղեդիների ներքո պար բռնել Դելլիի արվարձաններում: Մինչ օրս Ռիչարդի ենթագիտակցական մակարդակում մնացել են հնդկական մոտիվները, որոնք իդեպ շատ համահունչ են մեր փոփ-մեգա-սուպեր-աստղերի կլկլոցի հետ:
Ծայրահեղ մարդ է մեր Ռիչարդը, ես ոչ մի կերպ չեմ կարողանում օպերան ու հնդկական երգերը համատեղել, մտքումս չի տեղավորվում ոնց կարող ա օպերային երգիչը տենց տինայ-նանայներ գրել: Նաև կցանկանամ նշել Ռիչարդի շատ մութ ազգային պատկանելությունը: Ես անձամբ տարիներ առաջ <Եթեր> թերթում կարդացել եմ, որ ինքը ազգությամբ եզդի է, իսկ անցած տարի <Երջանկության Մեխանիկա> հաղոդման շրջանակներում, նա ներկայացավ, որպես հայ, չթաքցնելով, սակայն, որ ազգանունը փոխել է: Չեմ զարմանա, եթե անունն էլ փոխած լինի և Ազդր Զդրյանից դառնա Ռիչարդ Մադլենյան (как бы Ричард Львиное Сердце): Չգիտեմ, համենայն դեպս ազգություն թաքցնելը, ըստ իս, ամոթ բան է:
Ինչևէ, հայ ազգը սիրում քեզ է Ռիչարդ, եթե չսիրեր, դու հիմա երգ գրելով ու գործիքավորմամբ չէիր զբաղվի: Համոզված եմ՝ հնդկացիները շատ կշոյվեն, երբ իմանան, որ հեռավոր Հայաստանում իրենց մշակույթը բարձր պահող և զարգացնող պոչիկավոր, առնական տղամարդ կա, էդ էլ հերիք չի, հնդկական երգ-երաժշտության բյուրավոր երկրպագուներ: Մեր հայ իրականության մեջ ցավոք երբեմն պետք է չլսել, չտեսնել և չխոսել: Չխոսելը մոտս չի ստացվում...
No comments:
Post a Comment