Գիտես, ոչ քեզ սիրում եմ, ոչ էլ չեմ սիրում,
Քանզի այս աշխարհում ամենն է երկկողմանի,
Եվ նույնիսկ բառը պարունակում է լռություն,
Իսկ կրակը ներքուստ սառն է ու վայրի:
Սիրում եմ, որ սկսեմ սիրել քեզ,
Ու վերապրեմ երազներիս հավերժությունը,
Ու որ երբեք չդադարի սիրո այդ քաղցր քունը,
Դրա համար էլ դեռ չեմ սիրում կարծես:
Ե՛վ քեզ սիրում եմ, և՛ չեմ սիրում,
Մի ափիս մեջ երջանկության բերկրանքն եմ պահում,
Իսկ մյուսի մեջ ծանրացել է տխրության ծանր բեռը,
Ու հավերժ երկմտանքի մեջ տատանվում են իմ ձեռքերը:
Սերս երկկենցաղ է քեզ սիրելու համար,
Քեզ սիրում եմ, երբ բնավ չեմ սիրում,
Ու այդ պատճառով էլ հետևաբար՝
Քեզ սիրելով եմ սիրում:
Հեղինակ՝ Պաբլո Ներուդա
Թարգմանություն՝ Ա. Մանե
No comments:
Post a Comment