Friday, September 9, 2011

Լիալուսին

Լիալուսին,
Անքնություն,
Ես նայում եմ մութ երկնքին,
Քնաթաթախ, բայց և անքուն:
Քաղաքի գորշ երկնքում,
Անհնար է հաշվել աստղեր,
Նույնը նաև իմ փուչ գլխում,
Ո՛չ կայծ, ո՛չ փայլ, ո՛չ էլ հուշեր:
Փողոցի շների հաչոցը,
Զուգակցվում է ազդանշաններով,
Գուցե թա՞րս եմ հագել գիշերանոցը,
Որ էսքան անբախտ եմ էս խուլ գիշերով:
Ո՞վ գիտի հեռվում ինչեր են լինում,
Մտածված կամ պատահական՝
Մի պառավ մեռավ 5-րդ հարկում,
Հարևանի տուն նորից գողեր մտան:
Թափառականը անվերջ փորփրում է,
Ժանգոտած կեղտոտ աղբամանը,
Փողոցայինը ցրտից դողում է,
Չէ՞ որ տաք մուշտակը թողել է տանը:
Մեր կյանքն անհույս է, 
Մենք հաշվում ենք լոկ օրեր անդեմ,
Ու ես դիմավորում եմ գունատ արշալույսը,
Որ վաղը նորից ողջ գիշեր չքնեմ:

No comments:

Post a Comment