Իմ գժանոցում պակասում է միայն նա,
Թեյս սառել է, լույս՝ չկա,
Գլխիս դարակները լրիվ խառնվել են,
Ու այն ինչ վաղն էր արդեն երեկ է:
Պատերի հետ մի քիչ կբամբասեմ,
Դռներից, որ շատ են ճռճռում,
Ու միգուցե դռները կլռե՞ն:
Կհագնեմ զսպաշապիկս կամովի,
Ու վերջը կտամ էդ անիծյալ դռների,
Որոնք թույլ տվեցին, որ նա հեռանա,
Ու մեր նախկին թատրոնը գժանոց է հիմա,
Հոգեբուժարան՝ուր բժիշկ չկա:
Եվ ո՞վ գիտի, գուցե մի օր երբ նա գա,
Գժանոցի կողքով անտարբեր չի անցնի,
Կարոտախեղդ՝ պալատս նա կմտնի,
Ու գժանոցումս մի գիժ կավելանա...
Թեյս սառել է, լույս՝ չկա,
Գլխիս դարակները լրիվ խառնվել են,
Ու այն ինչ վաղն էր արդեն երեկ է:
Պատերի հետ մի քիչ կբամբասեմ,
Դռներից, որ շատ են ճռճռում,
Ու միգուցե դռները կլռե՞ն:
Կհագնեմ զսպաշապիկս կամովի,
Ու վերջը կտամ էդ անիծյալ դռների,
Որոնք թույլ տվեցին, որ նա հեռանա,
Ու մեր նախկին թատրոնը գժանոց է հիմա,
Հոգեբուժարան՝ուր բժիշկ չկա:
Եվ ո՞վ գիտի, գուցե մի օր երբ նա գա,
Գժանոցի կողքով անտարբեր չի անցնի,
Կարոտախեղդ՝ պալատս նա կմտնի,
Ու գժանոցումս մի գիժ կավելանա...
No comments:
Post a Comment