Ամա՜ռ, երանելի ու ցանկալի եղանակ, մանավանդ՝ ուսանողների համար: Բայց շատ հաճախ հանձնելով քննությունները՝ հանդիպում ենք մեզ քաջ ծանոթ աբսուրդի զգացումը՝ հա, ասենք թե ամառ ա, քննություններս տվեցի հետո՞- ու էսպես սկսվում են ձանձրալի ու տհաճ ամառային արձակուրդները ու նույն ոգով էլ ավարտվում են: Նման տաղտկալի ամառվանից ազատվելու համար նախօրոք հետաքրքիր պլաններ կազմեք՝ իրոք օգնում է: Օրինակ ծառայելու համար առաձնացրել եմ մի քանի կետ.
1.Ամառը փոփոխությունների շրջան է. սկսեք մազերից վերջացրեք ոճով, միևնույն է, եթե վատ ստացվի մինչև սեպտեմբեր կհասցնեք ուղղել, իսկ մոտիկները չեմ կարծում, որ շատ անողոք կվերաբերվեն ձեր էքսպերիմենտներին:
2.Անպայման արևայրուք ընդունեք, զգացե՛ք ամառը սեփական մաշկի վրա: Բայց վառվելուց խուսափելու համար(ես այժմ էդ վիճակում եմ) օգտագործեք պաշտպանիչ քսուքներ:
3.Չհրաժարվեք նաև պիկնիկի հաճույքից, փառք Աստծո վերջերս Երևանում ակտուալ ա, խոտին նստելը (լավ է ուշ, քան երբեք): Գնացեք մտերիմների հետ, քանի որ պարզապես ծանոթների հետ հնարավոր չէ լիցքաթափվել ու մի խոսքով հարամ կլինի:
4. Այ, ինչ վերաբերում է հեռու ծանոթներին կամ անծանոթներին, նրանց հետ շատ հետաքրքիր է տարբեր խաղեր խաղալը. բացօթյա մաֆիան, պրինցիպը կամ ռիսկ թե անկեղծությունը շատ զվարճալի են:
5. Հարգելի հայ աղջիկներ, գոնե ամռանը քիչ շպարվեք: Շոգից քրտինքախառը քսուքը շատ տհաճ է նայվում ձեր գեղեցիկ դեմքերի վրա: Ամառը սիրում է ամեն ինչի բնականը:
6. Փոփոխություն մտցրեք նաև տան կահավորման մեջ: Հայերիս մեջ ընդունված է քսան տարի ապրել առանց անկողինը կամ պահարանը տեղից շարժելու: Կահավորեք ձեր սենյակը այնպես՝ ինչպես հարմար եք գտնում:
7. Գնեք վառ, պայծառ հագուստ: Ես ինքս դասական սևի սիրահար և պաշտպան եմ, բայց սևը իրոք շատ է շոգեցնում, կան շատ այլ ակտուալ գեղեցիկ գույներ, օրինակ նորից իմ շատ սիրելի կապույտը:
8. Ամեն մեկս ունի մոտ 10 տարի չդասավորած պահարան կամ դարակ, որը խղճի խայթի միջնորդությամբ երբեմն հիշեցնում է իր մասին: Ես իմ սեղանը երեկ հազիվ դասավորեցի, հիմա ձեր հերթն է:
9. Արժե գնալ ֆուտբոլի: Ես ինքս առանձնապես ֆուտբոլի սիրահար չեմ, բայց մի քանի անգամ գնացել եմ ու շա՜տ լավ է անցել: Անպայման մեկին երկրպագեք, էդպես ավելի զվարճալի է:
10. Ֆուտբոլի խոսեցի հիշեցի գարեջրի մասին: Մի օր սաստկալի տապին խմեք սաաառը գարեջուր:
11. Փորձեք սարքել տնային սառը թեյ: Շատ համեղ է ու բնական: Եթե չեք կողմնորոշվում, պրիմիտիվ բաղադրատոմսը ես կտամ:
12. Ամռանը կարելի է գնալ սպորտի կամ թեկուզ պարի: Ես, օրինակ, ուզում եմ լողի գնալ:
13. Վերջապես ունենք լի՜քը ազատ ժամանակ ու եթե նախկինում ինչ որ մի բան անելու համար- ժամանակ չկար, հիմա արդեն կարելի է սկսնակ մակարդակով սովորել ֆրանսերեն ու վերջացնել կիսատ մնացած գիրքը:
14. Հիշեք հին ընկերներին կամ ուսուցիչներին, այցելեք նրանց, միասին կիսվեք ձեր սիրելի դպրոցական հուշերով:
15. Վաղ առավոտյան գնացեք վազելու(մի բան, որ բոլորը ուզում են, բայց ոչ մեկ չի գնում, կամ կամքն է պակասում կամ ռիսկը) ընկերների հետ կամ ականջակալներով: Եթե ընկերներով եք, ապա մի մոռացեք թե ինչ նպատակով եք դուրս եկել ու կեսից մի բան ուտելու չգնաք:
16. Քիչ ժամանակ անցկացրեք համակարգչի առջև, վիրտուալ շփումը փոխարինեք ռեալով:
17. Օիագիր սկսիր: Կիսվիր ամենօրյա տպավորություններով, վերլուծիր արաքներդ ու մտքերդ, թղթին հանձնիր նաև տպավորիչ երազներդ:
18. Հաճախիր որևէ ակումբ, ըստ քո նախասիրությունների:
19. Մի՛ ամաչիր, իջիր բակ ու ընկերների հետ խաղա վաղուց մոռացված մանկական խաղերը, բռնոցիից սկսած հալա-մուլայով վերջացրած:
20.Պետք չի նաև մոռանալ հանգստի ու անջատվելու մասին: Եթե նախընտրում ես պասիվ հանգիստը՝ գրքերը, ամսագրերը, հեռուստացույցն ու ինտերնետը քեզ համար են ստեղծված:
Հուսով եմ խորհուրդներս օգտակար կլինեն: Մաղթում եմ ուրախ, դրական, արկածներով ու հաճելի պահերով լի ամառ: