Ես...
Իսկ ո՞ւր եմ ես,
Խաչմերուկի ճամփաբաժնին,
Դանդաղ սպասում եմ կանաչին,
Հոգնած կյանքի մրցավազքից,
Փողոցը կանցնեմ ես անցումից:
Դու մնացիր մեր վաղվա մեջ,
Իսկ ինձ երեկն է միշտ գերել,
Մեր այսօրն է՝ դատարկ մի էջ,
Թողել եմ քեզ, որ՝ խզբզես...
Բայց ես ես չեմ,
Ու չեմ եղել,
Ու չեմ ուզում արդեն լինել,
Դու կասես՝ ո՞նց, կհարցնես՝ ինչպե՞ս,
Հենց քո հարցերն են ինձ փոխել,
Դարձրել խնդիր, դարձրել լուծում,
Ե՛վ սասանվող, և՛ անկոտրում,
Թողել անպատասխան ու սին,
Խաչմերուկի ճամփաբաժնին,
Հեգնող կանաչ լույսի հույսին...
Իսկ ո՞ւր եմ ես,
Խաչմերուկի ճամփաբաժնին,
Դանդաղ սպասում եմ կանաչին,
Հոգնած կյանքի մրցավազքից,
Փողոցը կանցնեմ ես անցումից:
Դու մնացիր մեր վաղվա մեջ,
Իսկ ինձ երեկն է միշտ գերել,
Մեր այսօրն է՝ դատարկ մի էջ,
Թողել եմ քեզ, որ՝ խզբզես...
Բայց ես ես չեմ,
Ու չեմ եղել,
Ու չեմ ուզում արդեն լինել,
Դու կասես՝ ո՞նց, կհարցնես՝ ինչպե՞ս,
Հենց քո հարցերն են ինձ փոխել,
Դարձրել խնդիր, դարձրել լուծում,
Ե՛վ սասանվող, և՛ անկոտրում,
Թողել անպատասխան ու սին,
Խաչմերուկի ճամփաբաժնին,
Հեգնող կանաչ լույսի հույսին...