Tuesday, January 24, 2012

Ինչպե՞ս երկարացնել մազերը


Ուրեմն, շտապեմ հիասթափեցնել քեզ սիրելի՛ ընթերցող, պոստս, հարկավ, մազ երկարացնելու մասին չէ (попались!!!): Պարզապես, հայտնագործել եմ, որ հայ աղջիկների կողմից ամենաշատ google-ում փնտրվող արտահայտություններից է՝ «Ինչպե՞ս երկարացնել մազերը» : Անձամբ, ես, անկեղծորեն, մազի երկարության վրա շատ ուշադրություն չեմ դարձնում, բայց դե, ինչ մեղքս թաքցնեմ կարճ մազի հանդեպ թուլություն ունեմ: Մարդիկ տարբեր են, ու շատերին թվում է, որ գեղեցկությունը երկարության մեջ է: Ըստ իս, тут дело не в длине, а в форме: Հիմա եթե, մազերդ այդքան էլ երկար չեն՝ մեծ ողբերգություն չի, այլ ողբերգություն ա, որ մազերդ ուզում ես ասենք, Թամարի կամ Սիրուշիկի պես, այ դա արդեն իրոք մտածելու տեղիք ա տալիս: Հայ ազգի մոտ միակ տենդենցը ինչ որ մեկին նմանվելն ա, դրա համար ամեն օր փողոցում տեսնում եմ մի երկու հարյուր հոգի, որից տասն են տպավորվում (ով գիտի հայ չեն): Անկեղծ, հիմա կռիսականս չի բռնել, որ նորից քննադատում եմ, բայց դե ժամանակն է արդեն հաշտվել մեր արտաքինի հետ ու սիրել ինքներս մեզ: Նուրբ դիմագծեր ունեցող աղջիկներին սազում են կարճ մազեր, ու էդ դեպքում անհնար է շատերի մոտ արմատացած՝ տղայի տեսք ունենալը, չնայած նաև ասեմ, որ հիմա շատ ակտուալ ա, որ չեն տարբերում ինչ սեռի ես պատկանում (Անդրեյ Պեժիչ ականջդ կանչի) , սակայն դա ամենահամարձակ աղջիկների համար (եթե նրանք դեռ գոյություն ունեն): Չմտածեք, որ ինձ նուրբ աղջիկ եմ համարում, բայց մի հատ պատկերացրեք Եվա Ռիվասին կարճ մազերով... երկար մի պատկերացրեք, это уже будет извращение, ինքը երկար մազերով էլ սիրուն տրանսվեստիտի տեսք ունի: Նաև նկատել եմ, որ կան աղջիկներ, որոնց մազերը խոտի պես արագ են երկարում, ուրիշներն էլ տարիներով արդյունքի չեն հասնում, դա կապված ա մազերի որակի հետ, ու չգիտեմ ճիշտ ա, թե չէ, բայց երկար թարթիչներ ունեցող մարդկանց մազերը ավելի շուտ են երկարում ՝ էս էլ ժողովրդական իմաստության շարքից ոնց որ լիներ: Ու ոնց չեմ սիրում էդ անդուր ճյուղավորված, ցախավելանման մազերը, այ դա կարելի ա անվանել՝ <տգեղություն հանուն գեղեցկության> : Մի հատ էլ ասեմ՝ մազը գեղեցկություն ա, սակայն յուրաքանչյուր մարդու գեղեցկությունը ինդիվիդուալության ու յուրօրինակության մեջ ա:
Andrey Pejic
P.S. Ի դեպ, սիրելիներս, մազերս որոշել եմ երկարացնել, եթե իմանաք, ինչպես արագ երկարացնել մազեր՝ կիսվե՛ք ձեր խոնարհ վասալ Մանանեխի հետ :P